Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ տրանսպորտային ոլորտի լիցենզիաներ
Տրանսպորտ
ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող են զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կատարելու համար օրենքով սահմանված կարգով գրանցված կազմակերպությունները և հաշվառված անհատ ձեռնարկատերերը պետք է ունենան մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա` ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված սեփականության կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլ:
ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող են զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
ՀՀ-ում երկաթուղային տրանսպորտի գործունեություն, մասնավորապես՝ երկաթուղու կառույցների, սարքավորումների և շարժակազմի պահպանման ու շահագործման, գնացքների երթևեկության և ազդանշանային համակարգերի կազմակերպման, երկաթուղային տրանսպորտով ուղևորների, բեռների, ուղեբեռների, բեռնածանրոցների փոխադրումների նախապատրաստման ու իրականացման հետ կապված գործունեություն կարող են իրականացնել ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա: