ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ուղեցույց

Ինչպե՞ս ստանալ և փոխանակել նույնականացման քարտը

16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։ Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։

Ստանալ նույնականացման քարտ

Ֆիզիկապես ստանալ նույնականացման քարտ
Սկսել
  • Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր կամ ծննդյան վկայական և դրա լուսապատճենը։
  • Փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները։

Մինչև 18 տարեկան անձն անձնագիր չունենալու դեպքում պետք է ներկայացնի նաև իր և ծնողի գրավոր համաձայնությունը նույնականացման քարտ ստանալու մասին։

Ընդ որում՝ եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել իր համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով։

Զինապարտ լինելու դեպքում (18-55 տարեկան քաղաքացիներ) անհրաժեշտ է ներկայացնել զինվորական գրքույկը։

 

Զինվորական գրքույկ չունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք, որը տրամադրվում է տարածքային զինկոմիսարիատի կողմից։ ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատների հասցեները ներկայացված են հղումով։

Նույնականացման քարտի համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ, և այն կտրամադրվի դիմելուց հետո 15-րդ աշխատանքային օրը։

 

Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։

 

Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում նույնականացման քարտը ստանալու համար՝ 900005162178։


Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

Նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,

  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։

 

Վճարումը հնարավոր է կատարել միայն բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով։

Անհրաժեշտ է գրասենյակում լուսանկարվել և հանձնել աջ և ձախ ձեռքերի բոլոր մատների մատնահետքերը, ինչի նպատակն անձնական տվյալների տեղեկատվական բազաներում քաղաքացու նույնականացումն ապահովելն է։

Քաղաքացին կարող է լուսանկարահանվել և մատնահետքերը հանձնել իր բնակվելու վայրում, եթե՝

  • բժշկական հաստատությունում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում,

  • հաշմանդամության, հիվանդության, տարիքային կամ այլ խնդիրներով պայմանավորված՝ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։

Այս դեպքում քաղաքացու նույնականացման քարտը ստանալու համար դիմումը ներկայացնում է նրա խնամակալը կամ ներկայացուցիչը՝ նախապես առցանց հերթագրվելով և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Քրեակատարողական հիմնարկում գտնվող քաղաքացիները նույնականացման քարտ ստանալու համար պետք է դիմեն քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, որի գրության հիման վրա էլ կկազմակերպվի քաղաքացու գտնվելու վայրում շարժական սարքերով մատնահետքեր վերցնելու և տեղում անձին լուսանկարելու գործընթացը:

Անգործունակ ճանաչված քաղաքացուն նույնականացման քարտը տրամադրվում է խնամակալի դիմումի հիման վրա, իսկ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացուն՝ իր դիմումի հիման վրա:

Փոխանակել նույնականացման քարտը

Փոխանակել նույնականացման քարտը

Ֆիզիկապես փոխանակել նույնականացման քարտը
Սկսել

Նույնականացման քարտը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են նույնականացման քարտում (բացառությամբ բնակչության պետական ռեգիստրում առկա մշտական բնակության վայրի հասցեի),

  • նույնականացման քարտում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • նույնականացման քարտը կորել է,
  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։

 
  • փոխանակման ենթակա նույնականացման քարտը

  • քաղաքացու տվյալները փոփոխված կամ ոչ ճիշտ լինելու դեպքում՝ ներկայացնել իրավասու մարմնի կողմից տրված փոփոխությունը կամ անճշտությունը հավաստող փաստաթուղթը
  • փաստաթղթերը ներկայացնել առանց ջնջումների, որպեսզի նույնականացման քարտ տրամադրելու համար էական նշանակություն ունեցող տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն) և փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն) տեսանելի լինեն
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում ներկայացնել նաև դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները
  • հնարավորության դեպք

Նույնականացման քարտի համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ, նոր քարտը տրամադրվում է դիմելուց հետո 15-րդ աշխատանքային օրը։

 

Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով անդորրագիրը։

 

Վճարման բանկային հաշվեհամար՝ 900005162178102։

 

Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

Նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,

  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։


Կորցնելու դեպքում նույնականացման քարտն ավելի շուտ ստանալու նպատակով վճարումները կատարվում են հետևյալ չափով՝ 

  • 3,000+40,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։

Վճարումը հնարավոր է կատարել միայն բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով։

Անհրաժեշտ է գրասենյակում լուսանկարվել և հանձնել աջ և ձախ ձեռքերի բոլոր մատների մատնահետքերը, ինչի նպատակն անձնական տվյալների տեղեկատվական բազաներում քաղաքացու նույնականացումն ապահովելն է։

  • բժշկական հաստատությունում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում,

  • հաշմանդամության, հիվանդության, տարիքային կամ այլ խնդիրներով պայմանավորված՝ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։


Այս դեպքում քաղաքացու նույնականացման քարտը փոխանակելու դիմումը ներկայացնում է նրա խնամակալը կամ ներկայացուցիչը՝ նախապես առցանց հերթագրվելով և ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Հղում Օրենսդրությանը

  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
  • «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում
  • «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում
Ուղեցույցը կազմվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից։
Այս էջը օգտակա՞ր էր