Գոյություն ունի ապրանքների մի քանի խումբ, որոնք արգելված է ներմուծել Հայաստանի Հանրապետություն
- զենքեր, զինամթերք և ռազմամթերք,
- թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր,
- պայթուցիկ և ռադիոակտիվ նյութեր,
- վտանգավոր քիմիկատներ,
- վայրի կենդանիներ և բույսեր։
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր փոխադրող ընկերություն ունի արգելված իրերի ներմուծման իր ցանկը․ օրինակ՝ օծանելիք, ծխախոտ։
Նախքան ներմուծման պրոցեսը խորհուրդ է տրվում համապատասխան փոխադրող ընկերություններից պարզել ապրանքների ներմուծման արգելքների և պայմանների մասին: