Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
հունիսի 18, 2024
Բնակարանի ձեռքբերման աջակցություն ԼՂ-ից տեղահանվածներին
Հայաստանի Հանրապետությունում ԼՂ-ից տեղահանված անձանց երկարաժամկետ բնակության պայմաններ ստեղծելու նպատակով մեկնարկել է Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Աջակցության ծրագրին դիմելու կարգը կհաստատվի մինչև 2024 թվականի հունիսի 15-ը։
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցությունը կարող է տրամադրվել հետևյալ եղանակներից որևէ մեկով․
-
բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
-
անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
-
գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Հավաստագրերի արժեքը ամեն ընտանիքի համար մեկ անդամի հաշվով կազմում է`
-
5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք տունը/բնակարանը 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ՀՀ առանձին բնակավայրերի ցանկի հավելված 1),
-
4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք տունը/բնակարանը թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (ՀՀ առանձին բնակավայրերի ցանկի հավելված 2),
-
3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում՝ բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,
-
2 մլն դրամ, եթե արդեն ունեք հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։
Ծրագրից օգտվելու պայմաններն ու այլ մանրամասներ ներկայացված են աջակցության ծրագրի էջում։