Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ գույքի սեփականատերերի վերաբերյալ միասնական տեղեկանք
Անշարժ գույքի սեփականատերերի մասին տեղեկատվություն ունենալու համար անհրաժեշտ է ստանալ միասնական տեղեկանք, որում նշվում են տվյալ գույքի բոլոր սեփականատերերի տվյալները։ Բնակարանի հետ կապված գույքային իրավունքների նկատմամբ սահմանափակման կամ արգելանքի դեպքում՝ տեղեկանքում այդ մասին նշում է պարունակում։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո․
- համակարգ մուտք գործելու համար լրացնել տվյալները կամ անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- նույնականացումից հետո էջի ձախ հատվածում ընտրել «Միասնական տեղեկանք» բաժինը,
- լրացնել անշարժ գույքի հասցեն և սեղմել «Հաջորդը» կոճակը (որոնումը հնարավոր է կատարել նաև անշարժ գույքի վկայականի համարով կամ կադաստրային ծածկագրով՝ լրացնելով համապատասխան դաշտերը (կադաստրային ծածկագիրը տվյալ անշարժ գույքին տրվող եզակի համար է)),
- նշել դիմումի կատարման նախընտրելի ժամկետը,
- կատարել վճարում։
Վճարման չափը և կարգը
Միասնական տեղեկանք 3 օրվա ընթացքում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 10,000 դրամ պետական տուրք։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900013220018։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության կամ Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզերի բնակավայրերում պետական գնման պայմանագրով նախատեսված բնակարանային ֆոնդի կառուցապատման համար օտարվող հողամասերի» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տեղեկանքը հնարավոր է ստանալ ավելի շուտ ժամկետներում։ 2 օրվա ընթացքում ստանալու համար անհրաժեշտ է վճարել 20,000 դրամ, իսկ 2 ժամվա ընթացքում ստանալու համար՝ 60,000 դրամ։
Տրամադրման ժամկետը
Տեղեկանքը ընտրված ժամկետում կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեին։
Ուշադրություն
Տրամադրված տեղեկանքը վավեր է 15 օր։
Հղում օրենսդրությանը
-
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
-
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։
Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05