ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Գրանցել գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը

Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումն իրականացվում է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատեր
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի հիմնադիրը, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ։ 


Պահանջվող փաստաթղթերը

  • դիմում, 
  • որոշում գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու մասին,
  • գործադիր մարմնի նոր ղեկավարի մասին տեղեկություններ՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:


Վճարման չափը և կարգը

Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք 10,000 ՀՀ դրամի չափով։ 

Այն հնարավոր է վճարել՝

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,
  • E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։


Հաշվեհամար
՝ 900005160719
Վճարման չափ՝ 10,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Առևտրային իրավաբանական անձանց և դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար (բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի տվյալների և առևտրային իրավաբանական անձանց մասնակցի տվյալների փոփոխության)


Տրամադրման ժամկետը և կարգը

Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը կատարվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն համարվում է փոփոխված պետական գրանցամատյանում փոփոխվելուց հետո։ 


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր