ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման լիցենզիայի տրամադրում

Կոմիտեն իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի անվտանգության գնահատում, փորձաքննություն, տեսչական ստուգումներ և անձնակազմի որակավորման ստուգում, հավաստիանալու, որ լիցենզավորված գործունեություն իրականացնելիս լիցենզավորված անձը գիտի և կպահպանի ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները, ապահովելու անձնակազմի, շրջակա միջավայրի անվտանգությունը (թույլ չի տրվի գերճառագայթահարում, իսկ հնարավոր վթարների կամ միջադեպերի դեպքում անհապաղ իրականացվեն վթարային հակազդման միջոցառումներ) ըստ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ՀՀ միջազգային պայմանագրերի , ՀՀ օրենսդրության ,ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների պահանջների: Վերլուծվում և գնահատվում են հայտատուի հնարավորություններն ու կարողությունները՝ անվտանգ իրականացնելու լիցենզավորման ենթակա գործունեությունը:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
3000-20000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1 Ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման  լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում մոնտաժել և կարգաբերել.
բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, բնակության և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքեր կամ գեներացնող ճառագայթման աղբյուրներ են նախատեսվում մոնտաժել և կարգաբերել:
 2 Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը
բ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար նախատեսված սարքավորումների անձնագիրը, սերտիֆիկատը.
գ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման համար նախատեսված օբյեկտի բնութագիրը (նախագիծը).
դ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման ճառագայթային անվտանգության ապահովման ծրագիրը.
ե) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման որակի ապահովման ծրագրերը
զ) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերման ժամանակ հնարավոր ճառագայթային վթարների դեպքում հակազդման գործողությունների մասին հրահանգները.
է) ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի մոնտաժման և կարգաբերման կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների կարգաբերում իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
ը)  «գ»  «դ», «ե», ենթակետերում նշված փաստաթղթերի մասին փորձագիտական եզրակացությունը:

Վճարման չափը

· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
 
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
 
 
· Նպատակը
Լիցենզիայի տրամադրում  այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
5,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167177
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)
 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների  օգտագործման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) երբ առկա է կարգավորող մարմնի եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
 գ) լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
080002020, (+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
 9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
(+374) 010 54-39-91, (+374) 010 54-39-95
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր