Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ֆինանսներ և հարկեր
Վճարել գույքահարկը
Գույքահարկը հարկատեսակ է, որը տարեկան կտրվածքով վճարվում է տների, բնակարանների, հողատարածքների, շենքերի, շինությունների և տրանսպորտային միջոցների համար գույքի սեփականատերերի կողմից։ Գույքահարկն անհրաժեշտ է վճարել մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ը։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2-3 րոպե
Գույքահարկը վճարելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել համապատասխան բաժինը՝ ավտոմեքենայի կամ անշարժ գույքի գույքահարկը վճարելու համար,
- լրացնել պահանջվող տվյալները,
- ընթացիկ տարվա գույքահարկը վճարելու դեպքում ընտրել «Ամբողջ հարկի մարում» տարբերակը, իսկ տվյալ ամսում գույքը վաճառելու դեպքում՝ «Օտարում» տարբերակը՝ տվյալ ամսվա դրությամբ առկա հարկը վճարելու համար,
- նշել տվյալների մշակման համաձայնություն տալու վերաբերյալ նշավանդակը,
- սեղմել «Որոնել» կոճակը։
Որոնված գույքի վերաբերյալ տվյալները ստուգելուց հետո անհրաժեշտ է՝
- լրացնել հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
- հաջորդ էջում սեղմել «Վճարել» կոճակը,
- անցնել վճարման էջ և կատարել անհրաժեշտ գործողությունները։
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2-3 րոպե
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Այս էջը օգտակա՞ր էր