Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց
Ստանալ սոցիալ-հոգեբանական աջակցություն
Ծրագրի շահառուներն են հաշմանդամություն ունեցող, առողջական և/կամ տարբեր խնդիրներ ունեցող, ինչպես նաև՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները և երիտասարդները:
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Սոցիալ-հոգեբանական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
Ծրագրի մասին
- Ծրագրի շրջանակներում շահառուներին սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցվում ցերեկային կենտրոնում` ապահովելով նրանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, սոցիալական ներառումը հասարակություն, կանխարգելելով մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
- Ծառայությունները մատուցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Ներկայացվող պահանջները
Սոցիալ-հոգեբանական աջակցություն կարող է ստանալ․
- հաշմանդամություն ունեցող անձը,
- առողջական և/կամ տարբեր խնդիրներ (մտավոր, հոգեկան) ունեցող անձը,
- ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաները և երիտասարդները։
Պահանջվող փաստաթղթերը
ՀՀ քաղաքացի լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ, մինչև 16 տարեկան երեխաների դեպքում` ծննդյան վկայականը,
- նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
- առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
- ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։
ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․
- ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
- առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից,
- ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ծառայության տրամադրման ժամկետը և կարգը անհրաժեշտ է ճշտել այն հասարակական կազմակերպության հետ, որտեղ ուղղորդվել է դիմողը միասնական սոցիալական ծառայության կենտրոնի կողմից։
Հղում օրենսդրությանը
- «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 1601-Լ որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
(+374) 010 56-53-83
Այս էջը օգտակա՞ր էր