ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Արդարադատություն և օրենք

Ստանալ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն

Ծրագրի շրջանակում տրամադրվում է մինչև 150 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն ընտանիքում բռնության ենթարկվածներին։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Տրամադրման տևողությունը
մինչև 2 ամիս
Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել պահանջվող փաստաթղթերը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ աջակցության կենտրոնների ծառայություններ մատուցող կազմակերպություններ։
 

Եթե ընտանիքում բռնության ենթարկված անձն անչափահաս է կամ անգործունակ, ապա դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ, խնամատար ծնող կամ հոգաբարձու) կամ խնամակալության և հոգաբարձության մարմինը։

Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել

Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրվում է ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 333-Ն որոշմամբ սահմանված հարցաթերթի ձևում պատասխանների ամփոփման արդյունքում, որտեղ, ըստ հավաքած միավորների, տրամարդվում է ֆինանսական աջակցություն։

Ֆինանսական աջակցություն չի տրամադրվում, եթե հարցման արդյունքում միավորների քանակը չի գերազանցում տվյալ պահին նույն որոշմամբ սահմանված նվազագույնը։ 

Պահանջվող փաստաթղթերը

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
  • դիմում՝ նշելով դիմողի անունը, հայրանունը և ազգանունը (անձը հաստատող փաստաթղթում հայրանվան առկայության դեպքում), բնակության վայրը, հեռախոսահամարը,
  • դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
  • ընտանիքում բռնության ենթարկված անձ հանդիսանալու փաստը հաստատող տեղեկություններ՝ ներկայացնելով նաև համապատասխան փաստաթղթերը,
  • դիմողի բանկային հաշվեհամարը և սպասարկող բանկի անվանումը, որին փոխանցվում է տրամադրվող գումարը,
  • օրենքով սահմանված հատուկ կառույցների, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ գրավոր միջնորդությունը (դրա առկայության դեպքում),
  • ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 333-Ն որոշման N 2 հավելվածի հարցաթերթով ներկայացված հարցերի պատասխանները։


Տրամադրման ժամկետը և կարգը

Լիազոր մարմինը փաստաթղթերն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է դրանք ամբողջականորեն ներկայացնելը բազմամասնագիտական խմբին:

Բազմամասնագիտական խումբը 7 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերը, կայացնում է ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ եզրակացություն և ներկայացնում լիազոր մարմին:

Լիազոր մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում  եզրակացությունը և փաստաթղթերը:

Լիազոր մարմնի ղեկավարը փաստաթղթերն ստանալուց հետո7 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու կամ այն մերժելու վերաբերյալ որոշում:

Լիազոր մարմինը որոշումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ զեկուցագիր:

Լիազոր մարմինը կազմում է ֆինանսավորման հայտ-պահանջագիր և ընտանիքում բռնության ենթարկված անձին 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ֆինանսական աջակցության տրամադրման մասին:

Լիազոր մարմինը բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցություն տրամադրելը մերժելու մասին լիազոր մարմնի ղեկավարի որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է դիմողին:

Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցության տրամադրման նպատակները 

  • Կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու համար,
  • բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով  փոխհատուցման կամ մասնակի փոխհատուցման համար,
  • ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման համար,
  • աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար՝ բացառությամբ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքով գործազուրկների և աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար սահմանված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում նախատեսված դասընթացների:


Հղում օրենսդրությանը

  • «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենք։
  • ՀՀ կառավարության՝ 2019 թվականի մարտի 29-ի N 333-Ն որոշում։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր