ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ շուրջօրյա խնամք

Ծրագիրը նպատակ ունի բարելավել տարեցների և 18 տարին լրացած հաշվանդամություն ունեցող անձանց կյանքի որակը՝ ապահովելով նրանց հիմնական կարիքները և իրավունքները շուրջօրյա խնամք ապահովող կենտրոններում (տուն-ինտերնատ):

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Շուրջօրյա խնամք ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
 

Ծրագրի մասին

Ծրագիրն ապահովում է՝

  • տարեցների և 18+ հաշմանդամների իրավունքների պաշտպանություն,
  • շուրջօրյա խնամքի ծառայություններ,
  • սոցիալ-հոգեբանական և բժշկական օգնություն,
  • սնունդ, հագուստ և կենցաղային իրեր,
  • ազատ ժամանցի և մշակութային միջոցառումների կազմակերպում։

Ծառայությունները մատուցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Ներկայացվող պահանջները

Շուրջօրյա խնամքի ծառայության կարող են դիմել 65 տարին լրացած միայնակ, չաշխատող տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձը։

Պահանջվող փաստաթղթերը

Շուրջօրյա խնամքի ծառայություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմում,
  • անձնագիր,
  • հանրային ծառայությունների համարանիշ,
  • զինգրքույկ,
  • բժշկական քարտ,
  • քաղվածք հիվանդության պատմությունից կամ բժշկական քարտից հատուկ տիպի խնամքի դեպքում։
 

Անձի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու դեպքում՝
  • անձնագիրը կամ նույնականացման քարտը,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքը։

ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․

  • ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
  • առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
  • ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։

Անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում նաև`
  • անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը,
  • անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը,
  • անձի բժշկական քարտը՝ տրված համապատասխան բժշկական հաստատության կողմից,
  • քաղվածք անձի հիվանդության պատմությունից կամ հոգեբուժական դիսպանսերի բժշկական քարտից:

Տրամադրման ժամկետը և կարգը

Ծառայության տրամադրման ժամկետը և կարգը անհրաժեշտ է ճշտել այն հասարակական կազմակերպության հետ, որտեղ ուղղորդվել է դիմողը միասնական սոցիալական ծառայության կենտրոնի կողմից։

Հղում օրենսդրությանը

  • «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 1601-Լ որոշում 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր