Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ զոհված զինծառայողների ծնողների բժշկական օգնության ծախսերի մասնակի փոխհատուցում
Ծրագիրը նպատակ ունի աջակցել որոշակի զինծառայողների ծնողներին` մասնակի փոխհատուցելով դոնորական ձվաբջջի ձեռքբերման կամ փոխնակ մոր ծառայությունների ծախսերը: Այս աջակցությունը տրամադրվում է զոհված, մարտական գործողությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ անհայտ կորած կամ դատական կարգով մահացած ճանաչված զինծառայողների ծնողներին։
Փոխհատուցում ստանալու համար գրավոր դիմումը և պահանջվող փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շահառու կարող են դառնալ զինծառայողների ծնողները, ում զավակները՝
1. զոհվել են
- ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս,
- Հակառակորդի հետ շփման գծում ծառայություն իրականացնելիս,
- Հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով,
2. անհայտ կորել են վերոնշյալ պայմաններում և դատական կարգով ճանաչվել են՝
- անհայտ բացակայող,
- մահացած,
3. կատարել են՝
- մարտական հերթապահություն,
- հատուկ առաջադրանք,
- ծառայողական պարտականություններ։
Պահանջվող փաստաթղթերը
Փոխհատուցում ստանալու համար դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
շահառու ծնողներից յուրաքանչյուրի անձը հաստատող փաստաթուղթը,
-
հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի պատճենը,
-
դիմող շահառու ծնողի բանկային տվյալները (տրվում է բանկի կողմից),
-
արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակներում իրականացնելու՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պատճենը,
-
փոխնակ մոր հղիության ժամկետի վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը,
-
փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի բնօրինակը,
-
վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի ծննդյան վկայականի պատճենը (եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելուց հետո),
-
զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը,
-
զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման կամ ձեռք բերած հիվանդության պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ (ներկայացվում է ըստ անհրաժեշտության),
-
զինծառայողին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ վճռի պատճենը՝ ըստ անհրաժեշտության։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո, 15 աշխատանքային օրվա ընթացքում կայացվում է որոշում՝ փոխհատուցումը նշանակելու կամ մերժելու մասին:
Ծննդաբերությունից հետո փոխհատուցման գումարը նշանակվում և վճարվում է, եթե շահառու ծնողը դիմումը ներկայացնում է երեխայի ծնվելու ամսվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի հունվարի 13-ի N 64-Լ որոշում։
- ՀՀ Կառավարության՝ 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 77-Ն որոշում։
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83