Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար
Միկրոձեռնարկատիրության հարկման կարգով բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է առցանց եղանակով դրա մասին հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։
Հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել բիզնեսի գրանցումից հետո 20-օրյա ժամկետում և ամեն տարի՝ մինչև փետրվարի 20-ը։ Նշված ժամկետում հայտարարություն չներկայացնելու դեպքում բիզնեսը չի կարող օգտվել միկրոձեռնարկատիրությանը տրվող արտոնություններից։
Միկրոձեռնարկատիրություն համարվելու դեպքում բիզնեսը ազատվում է պետական հարկերից՝ բացառությամբ՝
- ՀՀ ներմուծվող ապրանքներից առաջացած հարկերի,
- ֆիզիկական անձանց վճարվող եկամտից առաջացած եկամտային հարկի,
- գործունեությունից առաջացած ակցիզային, բնապահպանական կամ ճանապարհային հարկի։
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- գրանցվել համակարգում՝ անցնելով «Ներկայացնել հայտ» հղմամբ,
- լրացված էլեկտրոնային հասցեին կուղարկվի գրանցման հղում, որով անցնելուց հետո անհրաժեշտ է ստեղծել օգտանուն և գաղտնաբառ,
- գրանցվելուց հետո մուտք գործել համակարգ,
- ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղ տեղադրված են հաշվետվությունների ու հայտարարությունների տեսակները,
- ընտրել «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն» թիվ 257 ձևը,
- լրացնել այն ամսաթիվը, որից սկսած դիմողը համարվելու է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ,
- ծանոթանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար ներկայացված պահանջներին և դրանց համապատասխանելու դեպքում գրանցել հայտարարությունը։
Ներկայացվող պահանջները
Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը որի գործունեությունից իրացման շրջանառությունը նախորդ օրացուցային տարվա ընթացքում չի գերազանցել 24 մլն դրամը:
Հղում օրենսդրությանը՝
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի 558-Ն հրաման
- ՀՀ հարկային օրենսգիրք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44