Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Անցնել ժամանակավոր հյուպատոսական հաշվառում մինչև 183 օր արտասահմանում գտնվելու դեպքում
ՀՀ-ից մեկնող կամ ՀՀ տարածքից դուրս գտնվող քաղաքացիները կարող են հյուպատոսական հաշվառում անցնելու միջոցով իրենց անձնական տվյալները կամավոր կերպով հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը:
Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն ապահովելու, քաղաքացիական պարտականությունները հեշտացնելու և բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության միայն մեկ վայրի հասցեով հաշվառելու նպատակով։
Հյուպատոսական հաշվառում կարող են անցնել ՀՀ բոլոր քաղաքացիները՝ անկախ տարիքից։ Մինչև 16 տարեկան անձի դեպքում դիմումը պետք է ներկայացնի երեխայի ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն, իսկ անգործունակ քաղաքացու դեպքում՝ խնամակալը (այս դեպքում անձը հաշվառվում է խնամակալի հյուպատոսական հաշվառման հասցեով)։
Ժամանակավոր (մինչև 183 օր ժամկետով) հյուպատոսական հաշվառում անցնելու դեպքում ՀՀ քաղաքացին շարունակում է հաշվառված մնալ իր՝ ՀՀ-ում ունեցած հաշվառման հասցեով։ Հաշվառում անցնելու համար անհրաժեշտ է ներկայացնել միայն դիմում՝ լրացնելով անձնական տվյալները։
Պահանջվող փաստաթղթեր
Անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ լրացնելով անձնական տվյալները։
Դիմումը թղթային տարբերակով և փակ ծրարով պետք է անձամբ ներկայացնել կամ փոստով ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3, Երևան, 0010) կամ համապատասխան ՀՀ դեսպանություն։
Ներկայացված անձնական տվյալների (երկիր, քաղաք, էլ-փոստ, հեռախոս) միջոցով նախարարությունը արտակարգ իրավիճակում կապվում է քաղաքացիների հետ, կարևոր տեղեկություններ հաղորդում, ինչպես նաև տրամարդում անվտանգության վերաբերյալ խորհրդատվություն։
Ուշադրություն
Հյուպատոսական հաշվառման ժամանակ ներկայացվող տվյալները պաշտպանված են օրենքով և կարող են օգտագործվել միայն ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով։
Վճարման չափը
Հյուպատոսական հաշվառումն իրականացվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ֆիզիկապես դիմելու դեպքում հյուպատոսական հաշվառումն իրականացվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում։
Իրականացվում է անձի տվյալների և փաստաթղթերի համապատասխանության ստուգում, որից հետո դրանք մուտքագրվում են ավտոմատացված համակարգ՝ դիմումն ընդունած դիվանագիտական ներկայացուցչության կամ նախարարության կողմից։ Արդյունքում տեղի է ունենում անձի հյուպատոսական հաշվառման գրանցումը։
Հղում օրենսդրությանը
- «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենք
- «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենք
- 2016 թվականի սեպտեմբերի 29-ի N 1000-Ն ՀՀ կառավարության որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11