Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներգրավել համայնքապետարանի ներկայացուցչին՝ շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում
Շինարարությունը ավարտելուց հետո անհրաժեշտ է կազմել ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողով և նրա կազմում ընդգրկել համապատասխան համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին։
Ընդունող հանձնաժողովը ձևավորում և ղեկավարում է կառուցապատողը կամ նրա օրինական ներկայացուցիչը, իսկ հանձնաժողովի աշխատանքն իրականացվում է կառուցապատողի հաշվին։
Համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցչին շինարարական օբյեկտը ընդունող հանձնաժողովում ընդգրկելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է դիմել տվյալ համայնքը ղեկավարող մարմին։
Պահանջվող փաստաթղթերը
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- դիմում՝ համայնքապետարանի աշխատակազմի ներակայացուցչի ներգրավելու մասին (ձևը տրամադրվում է տեղում),
- դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ Ֆիզիկական անձի դեպքում, (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը),
- համապատասխան լիազորագիրը՝ կառուցապատողի փոխարեն իր օրինական ներկայացուցչի հանդես գալու դեպքում,
- հասցե տրամադրելու ծառայության համար նախատեսված վճարի անդորրագիրը, եթե կառուցված օբյեկտին անհրաժեշտ է տրամադրել նաև փոստային առաքման նոր հասցե։
Վճարման չափը և կարգը
- Համայնքապետարանի ներկայացուցչին շինարարական օբյեկտն ընդունող հանձնաժողովում ներգրավելու ծառայությունն անվճար է։
- Հասցե տրամադրելու ծառայության համար անհրաժեշտ է վճարել 15,000 ՀՀ դրամ պետական տուրք։
- Վճարման վերաբերյալ մանրամասները հնարավոր է իմանալ համայնքապետարանի աշխատակցից։
Տրամադրման կարգը և ժամկետը
Դիմումը ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում կառուցապատողը ստանում է համայնքապետարանի աշխատակազմի կողմից առաջադրված թեկնածուի մասին առաջարկը։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։