ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Փոխանակել երեխայի (մինչև 16 տարեկան) անձնագիրը արտասահմանում

Օտարերկրյա պետությունում մինչև 16 տարեկան երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա։

Երեխայի անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով, իսկ դեսպանություն կամ հյուպատոսություն այցելելու հնարավորություն չունենալու դեպքում՝ տեսակապով նույնականացվելով։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
30,000 դրամ
Տրամադրման տևողությունը
2-3 ամիս

Անձնագիրը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,

  • քաղաքացին կորցրել է անձնագիրը,
  • անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,

  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։


Երեխայի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար արտասահմանում գտնվող երեխայի ծնողը դիմում է տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկնախապես այց ամրագրելով։


Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։


Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո
՝
  • ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
  • բացվող պատուհանում ընտրել «Անձնագրի տրամադրում (փոխանակում)» տարբերակը,
  • ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
  • բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։

 

Ներկայացվող պահանջները

Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու անձնագրի փոխանակման համար երեխան պետք է`

  • գրանցված լինի Բնակչության պետական ռեգիստրում,

  • տվյալ տարվա ընթացքում 16 տարին լրացող արական սեռի քաղաքացի լինելու դեպքում` անցնի զինվորական հաշվառում։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,
  • 35x45 մմ չափսի 4 լուսանկար,
  • երեխայի փոխանակման ենթակա անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենը,
  • ծնողների անձնագրերը և դրանց 2-3-րդ էջերի պատճենները,
  • ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

Որոշ դեպքերում անձնագիր ստանալու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝

Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել՝ 

  • հայրության ճանաչման վկայականը,
  • միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
  • ծնողի մահվան վկայականը,
  • անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։

Ընդ որում՝ անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը։


Վճարման չափը և կարգը

Մինչև 16 տարեկան երեխայի անձնագիրն արտասահմանում փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 30,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։


Տրամադրման ժամկետը և կարգը

Նոր անձնագիրը տրամադրվում է 2-3 ամիսների ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

 

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր