Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հատուկ կացության կարգավիճակ
Հատուկ անձնագիրը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։
Հայաստանում հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել Թաիրովի 14 հասցեում գտնվող Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Օտարերկրացիների վարչություն՝ նախապես այց ամրագրելով։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
- նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջի «Այցելության վայր» դաշտում ընտրել Թաիրով 14 հասցեում գործող բաժանմունքը,
- «Լրացուցիչ այցելուներ» դաշտում լրացնել ուղեկցող անձանց տվյալները (օրինակ՝ երեխայի ծնողներ),
- «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը և ամրագրել այցը։
Ներկայացվող պահանջները
Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է՝
- լինել ազգությամբ հայ օտարերկրացի,
- լինել ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացի։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
դիմում Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի անունով և դրա պատճենը (3 օրինակից),
-
ՀՀ-ում օրինական հիմքով բնակվելը հավաստող փաստաթուղթ՝ ՀՀ մուտքի վիզա, կացության քարտ, հատուկ անձնագիր, սահմանային վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից անձի փաստաթղթում ՀՀ մուտք գործելու մասին կատարված նշումը (4 օրինակից),
-
ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ (4 օրինակից),
-
անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը և պատճենը (3 օրինակից),
-
5սմ x 4.5սմ չափսի 6 լուսանկար,
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
Անչափահաս լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
- ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը։
Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում լիազորված անձը պետք է ներկայացնի նաև՝
- լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը։
Վճարման չափը և կարգը
Մինչև 18 տարեկան անձանց հատուկ կացության կարգավիճակը տրամադրվում է անվճար։
Հատուկ կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 150,000 դրամ։
Վճարումը հնարավոր է կատարել տեղում՝ POS տերմինալի միջոցով, առցանց եղանակով, ցանկացած բանկում՝ փոխանցում կատարելով 900005162111 հաշվեհամարին, ինչպես նաև բանկային հավելվածի միջոցով (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հատուկ անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ Անձը SMS հաղորդագրության միջոցով տեղեկացվում է դիմումի ընթացքի մասին։
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակ։
Հղում օրենսդրությանը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64