ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Դիմել ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների հավաստագրման համար

Հավաստագրումը ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող և մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին հարկային արտոնությունների տրամադրումն է:

Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: Հավաստագիր ստանալու ամբողջական պայմանները սահմանված են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով:

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություն-ներ, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
մինչև 2 ամիս

Հավաստագրման համար կարող են դիմել՝

  • ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող՝ մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպությունները,
  • անհատ ձեռնարկատերերը։


Անհրաժեշտ է դիմել պետական գրանցումը ստանալուց հետո 3 ամսվա ընթացքում


Դիմելու համար անհրաժեշտ է՝ 

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո


այնուհետև՝

  • լրացնել ու լուսապատճենել (սքանավորել),
  • վերափոխել PDF ձևաչափի,
  • ստորագրել էլեկտրոնային եղանակով,
  • ուղարկել info@hti.am էլեկտրոնային հասցեին (առայժմ առանց էլեկտրոնային ստորագրության դիմումները նույնպես ընդունվում են):

Տրամադրման ժամկետը՝

30 օրվա ընթացքում դիմողը կհրավիրվի նախարարություն՝ մասնակցելու Հանձնաժողովի նիստին, որի ընթացքում որոշում կկայացվի հավաստագիր տրամադրելու կամ մերժելու մասին։ 
Անհրաժեշտ պարզաբանումներ կտրվեն առաջացած հարցադրումներին, հաստատվելու դեպքում հավաստագրերը կտրամադրվեն նիստից նվազագույնը 5 աշխատանքային օր հետո:


Հղում օրենսդրությանը՝

  • «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք,

  • ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 312-Ն որոշում։ 

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00-18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010-58-59-80

Ծառայության գծով աջակցության համար

Աշխատանքային ժամեր`
9:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 59-01-89,
(+374) 010 59-01-51

Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր