Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստուգել Բոնուս-Մալուս դասը
Բոնուս–Մալուսը ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական վճարների զեղչերի (բոնուսների) և հավելավճարների (մալուսների) համակարգ է: Կախված քո ապահովագրական պատմությունից՝ ստանում ես Բոնուսային կամ Մալուսային դաս, ինչի հիման վրա էլ հաշվարկվում է ապահովագրավճարի չափը:
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Բոնուս-Մալուս դասը ստուգելու համար անհրաժեշտ է՝
-
այցելել ASWA.am,
-
սեղմել «Տեղեկատվության առցանց հարցում» կոճակը,
-
ընտրել «ԱՊՊԱ 02, Ապահովադրի ԲՄ դաս» բաժինը,
-
ընտրել մուտքագրողի տեսակը՝ ֆիզիկական, թե իրավաբանական անձ։
ֆիզիկական անձի դեպքում՝
-
ընտրել քաղաքացիությունը,
-
մուտքագրել անձնագրի կամ նույնականացման քարտի համարը,
-
մուտքագրել հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը)։
իրավաբանական անձի դեպքում՝
- Գրանցման երկիր,
- ՀՎՀՀ,
- պետական գրանցման համար։
2 դեպքում էլ վերջում անհրաժեշտ է սեղմել «Կատարել հարցում և ստանալ տվյալները» կոճակը։
Ուշադրություն
Բոնուս-Մալուս դասի առցանց հարցման պատասխանը Excel ֆայլի ձևաչափով կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեին, որը նշված է ԱՊՊԱ վկայագրում։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Հեռախոսահամար՝
(+374) 011 55-17-55
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Հեռախոսահամար՝
(+374) 011 55-17-55