ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն լիցենզիայի տրամադրում

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գիտելիքների ստուգում կոմիտեի նախագահի հրամանով ձևավորված որակավորման ստուգման հանձնաժողովներում , համոզվելու, որ հայտատուն ունի համապատասխան մասնագիտական գիտելիքներ եւ որակավորում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար։
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
3000-20000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1 Ատոմային էներգիայի օգտագործման բնագա-վառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության  լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են` լիցենզավորվող անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, թե անվտանգության ապահովման տեսակետից ինչ աշխատանք է կատարելու, պաշտոն է զբաղեցնելու
 2 Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը (պատճենները),
բ) բժշկական հակացուցումների բացակայության մասին տեղեկանք` տրված առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից․
գ) աշխատանքային գրքույկից քաղվածք․
դ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը
ե) սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն․
զ) ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց համար` հուսալիության ստուգման դրական եզրակացության պատճենը` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից․
է) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 768 որոշման N 2 հավելվածի ցանկի (այսուհետ՝ ցանկ) 1-ին կետի «է», «ը», «թ», «ժ», «ժա» ենթակետերում նշված պաշտոններին հավակնող անձանց համար՝ տեղեկատվություն ատոմային էլեկտրակայանի ուսումնավարժական կենտրոնում մասնագիտական հատուկ դասընթացներ և ատոմային էլեկտրակայանի կենտրոնական քննական հանձնաժողովում գիտելիքների ստուգում անցնելու մասին

Վճարման չափը

· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
 
· Նպատակը
Լիցենզիայի տրամադրում  այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
5,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167193
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Լիցենզավորվող անձանց գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է՝
ա) լիցենզավորվող անձի գիտելիքների մասին կարգավորող մարմնի որակավորման հանձնաժողովի բացասական եզրակացության առկայության դեպքում.
բ) եթե առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը․
գ)լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
080002020, (+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
 
 9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 
(+374) 010 54-39-91, (+374) 010 54-39-95
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր