ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ Հայաստան վերադառնալու վկայական անչափահասի համար

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով։ Այն տրամադրվում է անձին, եթե սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը կորել է, գողացվել, ժամկետանց է, օգտագործման համար ոչ պիտանի է կամ ընդհանրապես չի տրամադրվել։


ՀՀ քաղաքացու դեպքում սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը անձնագիրն է, իսկ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ ՀՀ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Արտասահմանում գտնվող մինչև 16 տարեկան քաղաքացու դիմումը պետք է ներկայացնի ծնողներից մեկը կամ նրա օրինական ներկայացուցիչը (հոգաբարձուն կամ խնամակալը)։ 16-18 տարեկան քաղաքացիները կարող են դիմել անձամբ, իսկ 18 տարին լրացած անձինք՝ նաև լիազորված անձի միջոցով։


Անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկնախապես այց ամրագրելով։


Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության:

Առցանց այց ամրագրելու համար անհրաժեշտ է՝
  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հերթագրման ծառայության մանրամասներ» դաշտում ընտրել այն երկիրը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • Երկիրն ընտրելուց հետո ավտոմատ կերպով մնացած դաշտերում կլրացվի ՀՀ համապատասխան դեսպանության կամ հյուպատոսության հասցեն,
  • «Այցելության օր և ժամ» բաժնում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։

Պահանջվող փաստաթղթերը

Անչափահաս անձի Հայաստան վերադարձի վկայական ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում-հարցաթերթիկ,
  • 35x45 մմ չափսի 2 լուսանկար,
  • ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիր ներկայացնելու դեպքում դրա լուսապատճենը,
  • անձնագրի բացակայացության դեպքում կորած կամ գողացված ՀՀ քաղաքացու անձնագրի լուսապատճենը կամ դրա՝ նոտարի հաստատումով լուսապատճենները (առկայության դեպքում),
  • ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած չլինելու դեպքում ՀՀ կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ դրանց լուսապատճենները,
  • ծնողների անձնագրերի կամ նույնականացման քարտերի բնօրինակները։

Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում լիազորված անձը պետք է նաև ներկայացնի՝

  • լիազորագիր (նոտարական վավերացումը պարտադիր չէ),
  • իր անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը։


Վճարման չափը

ՀՀ վերադարձի վկայականը անչափահասներին տրամադրվում է անվճար։


Տրամադրման ժամկետը և կարգը

ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։

Հարցումն ստանալուց հետո ՀՀ ԱԳՆ-ում համակարգի միջոցով անձը նույնականացվում է, որից հետո վերադարձի վկայական տրամադրելու վերաբերյալ պատասխանն ուղարկվում է այն դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, որը զբաղվել է տվյալ անձի դիմումով։ Անձին տեղեկացվում է վկայականի տրամադրման որոշման վերաբերյալ, ինչից հետո հնարավոր է վկայականը ստանալ համապատասխան հյուպատոսական հիմնարկում։

ՀՀ վերադարձի վկայականը հնարավոր է օգտագործել փաստաթղթի տրվելու պահից 30 օրվա ընթացքում։

Ուշադրություն
Եթե ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիր ներկայացնելիս կասկած է առաջանում՝ արդյոք դիմողը անձնագրում պատկերված անձն է, ապա հյուպատոսական հիմնարկը վերադարձի վկայական տալու էլեկտրոնային հարցում է ուղարկում անձնագրային բաժանմունք։ Այս դեպքում վկայականը տրամադրվում է 5-15 աշխատանքային օրվա ընթացքում՝ պայմանավորված լրացուցիչ ստուգումներով։

 

Հղում օրենսդրությանը

 2011 թվականի մարտի 24-ի N 297-Ն ՀՀ կառավարության որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր