Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ մանկաբարձական և գինեկոլոգիական հիվանդանոցային բուժօգնություն
Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում (պետական պատվեր) ՀՀ տարածքում գործող բժշկական կազմակերպություններում իրականացվում է մանկաբարձական և գինեկոլոգիական բժշկական սպասարկում։
Հիվանդանոցային բժշկական օգնությունը տրամադրվում է այն դեպքերում, երբ հնարավոր չէ իրականացնել բուժում կամ ախտորոշում արտահիվանդանոցային պայմաններում, պացիենտի առողջացումը հնարավոր է ապահովել միայն հիվանդանոցում, կամ նա ունի շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն:
Ծրագրի մասին
Աջակցությամբ տրամադրվող բուժօգնությունը ներառում է.
- հղիների նախածննդյան հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում` հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում,
- հղիների և ծննդաբերների ծննդալուծման և հետծննդյան (ներառյալ նորածինները) խնամք,
- հղիների, ծննդաբերների բարդացած ծննդաբերության և հետծննդյան (ներառյալ հիվանդ նորածինների) խնամք ու բարդությունների բուժում,
- հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանությունների բուժում` մասնագիտացված պրոֆիլային բժշկական կազմակերպություններում (բաժանմունքներում)՝ ներառյալ բժշկական ցուցումներով ստորին սիներակի ֆիլտրի տեղադրումը` խորանիստ երակների թրոմբոզի դեպքում,
- անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում կանանց գինեկոլոգիական հիվանդությունների դեպքերում,
- հիվանդանոցային պլանային բժշկական օգնություն պետական պատվերից օգտվող բնակչության համար,
- մինչև 22 շաբաթական ժամկետով հղիության արհեստական ընդհատումների (աբորտների) իրականացում` սոցիալական և բժշկական ցուցումների դեպքում,
- մինչև 12 շաբաթական հղիության արհեստական ու ինքնաբեր ընդհատման դեպքում ցուցաբերվող բուժօգնություն։
Ներկայացվող պահանջները
Աջակցությունից կարող են օգտվել․
- ՀՀ քաղաքացիություն ունեցող կանայք, դեռահաս աղջիկները,
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանայք,
- ՀՀ քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի կանայք,
- օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող կանայք՝ համաձայն միջազգային կամ միջպետական փաստաթղթերի դրույթների,
- ՀՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող հղի կանայք՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված ընթացակարգով,
- Վրաստանի Ջավախք տարածաշրջանի՝ Հայաստանում բնակվող հայազգի կանայք (ծննդաբերությունների, ինչպես նաև շտապ կամ անհետաձգելի մանկաբարձական ախտաբանությունների դեպքում):
Պահանջվող փաստաթղթերը
Մանկաբարձական և գինեկոլոգիական հիվանդանոցային բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) կամ ՀԾՀ-ի բացակայության մասին տեղեկանք,
- ամուսնության վկայական՝ ՀՀ քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող օտարերկրյա քաղաքացի կանանց դեպքում,
- Ջավախքի բնակիչների դեպքում անհրաժեշտ է ներկայացնել Ջավախք հայրենակցական միության միջնորդագիրը և տեղեկանք բնակության վայրից (կարող են պահանջվել նաև այլ փաստաթղթեր)։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Առողջապահության նախարարության՝ 2013 թվականի նոյեմբերի 29-ի N 80-Ն հրաման
Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003