Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվետվություն
Հայաստանում հարկային հաշվետվությունները ներկայացվում են միայն առցանց եղանակով հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որը նախատեսված է հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը պարզեցնելու և հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումն ավտոմատացնելու համար։
Համակարգը հաշվետվությունների լրացման ընթացքում կատարում է անհրաժեշտ ստուգումները և ապահովում դաշտերի լրացման ու մաթեմատիկական հաշվարկների ճշտությունը։ Համակարգում հնարավոր է ժամանակավորապես պահպանել հաշվետվությունները, գրանցել կամ արխիվացնել դրանք։
Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվետվություն ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- գրանցվել համակարգում՝ անցնելով «Ներկայացնել հայտ» հղմամբ,
- լրացված էլեկտրոնային հասցեին կուղարկվի գրանցման հղում, որով անցնելուց հետո անհրաժեշտ է ստեղծել օգտանուն և գաղտնաբառ,
- գրանցվելուց հետո մուտք գործել համակարգ,
- ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղ տեղադրված են հաշվետվությունների ու հայտարարությունների տեսակները,
- ընտրել «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ» թիվ 260 ձևը,
- լրացնել ավելացված արժեքի հարկի (Բաժին 1) և ակցիզային հարկի (Բաժին 2) վերաբերյալ տվյալները,
- լրացնել եկամուտները՝ ըստ գործունեության տեսակների.
- «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում լրացվում է տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը (օրինակ՝ Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրության դեպքում լրացվում է C25910 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0),
- «Տեսակարար կշիռը (%)» սյունակում լրացվում է, թե գործունեության տվյալ տեսակից ստացված եկամուտը ընդհանուր եկամտի քանի տոկոսն է կազմում։
- ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված հաշվետվություններ» բաժնում,
- այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, վերբեռնել և հանձնել։
Ներկայացվող պահանջները
Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվետվություն ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝
- թվային ստորագրություն,
- նույնականացման քարտ,
- նույնականացման քարտ կարդացող սարք։
Համակարգից օգտվելու վերաբերյալ ուղեցույցներ հնարավոր է գտնել հարթակի գլխավոր էջում մինչև մուտք գործելը՝ սեղմելով «Ինչպե՞ս օգտվել համակարգից» կոճակը։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44