Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցություն կեցության և այլ ծախսերը հոգալու համար
Ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց 6 ամիս շարունակ տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ ամսական 40,000-ական դրամ ժամանակավոր կացարաններում բնակվելու + 10,000-ական դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար։ Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թվականի դեկտեմբերի 15-ը։
- լրացնել պահանջվող տվյալները,
- սեղմել անձնական տվյալների նույնականացման համար նախատեսված կոճակը, ինչից հետո որոշ տվյալներ ինքնաշխատ եղանակով կլրացվեն,
- լրացնել այն դաշտերը, որոնք ինքնաշխատ եղանակով չեն լրացվել,
- անչափահաս երեխաներ ունենալու դեպքում լրացնել նաև նրանց տվյալները՝ նշելով ազգակցական կապը (անչափահաս երեխայի ծնողը լինելու դեպքում անհրաժեշտ է ընտրել «Զավակ» տարբերակը, իսկ խնամակալը լինելու դեպքում՝ «Խնամարկյալ» տարբերակը),
- բոլոր տվյալները լրացնելուց և պահպանելուց հետո տալ համաձայնություն՝ անձնական տվյալները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու համար,
- այնուհետև նշել տվյալների հավաստիությունը հաստատող նշավանդակը։
Ներկայացվող պահանջները
Ծրագրից կարող են օգտվել՝
- 2020 թվականից հետո Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքները,
- ԼՂ-ից տեղահանված ընտանիքներում նոր ծնված կամ նոր ծնվող երեխաները,
- մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը տրամադրվող միանվագ 100,000 դրամ աջակցության ծրագրի շահառուները։
Ծրագրի շահառու չեն կարող լինել
- բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունում ժամանակավոր բնակվող անձինք,
- պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող անձինք,
- հյուրանոցներում կամ հյուրատներում պետության աջակցությամբ ժամանակավոր բնակվող անձինք,
- այն անձինք, ովքեր արդեն օգտվել են բնակարանային աջակցության ծրագրից։
Աջակցության չափը
Ծրագրի աջակցության չափը կազմում է՝
- ամսական 40,000-ական դրամ ժամանակավոր կացարաններում բնակվելու համար (6 ամիս)
- ամսական 10,000-ական դրամ կոմունալ ծախսերը հոգալու համար (6 ամիս)
Տեղահանված այն անձինք, ովքեր ՀՀ-ում ունեն տուն, նախատեսված 40,000-ական դրամ աջակցությունը չեն ստանա․ կստանան միայն կոմունալ վճարների համար նախատեսված 10,000-ական դրամները։
Այն անձինք, ովքեր ՀՀ-ում չունեն սեփականություն կամ ունեն բաժնային կամ համատեղ սեփականություն հանդիսացող տուն, և այդ բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից, կստանան ամսական 50 հազար դրամ աջակցություն։ Այլ դեպքերում աջակցությունը կտրամադրվի 10 հազար դրամի չափով։
Տրամադրման կարգը
Աջակցության գումարը կփոխանցվի շահառուների բանկային հաշիվներին կամ կտրամադրվի առձեռն՝ Հայփոստի միջոցով, այն դեպքում, եթե շահառուի տարիքը 75-ից բարձր է կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է և չունի բանկային հաշվեհամար։
Oգտակար հղումներ
- Ծառայության տրամադրման ժակմետների և կարգի մասին հարցերի դեպքում զանգահարել Թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։
- Հոգեբանական խորհրդատվության և աջակցության համար հասանելի է թեժ գիծ՝ +374 10 55 24 95 հեռախոսահամարով։
- Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հնարավոր է կապ հաստատել +374 10 37 02 64 հեռախոսահամարով։
- Այլ կարիքներ ունենալու դեպքում հնարավոր է հայտ ներկայացնել Առաջնային կարիքի հաշվառման հարթակում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83