Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգ
Ծրագրի նպատակն է ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ մատակարարել սարքավորումներ։
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է ագրոպարենային ոլորտի տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ լիզինգի մեխանիզմների կիրառմամբ մատակարարել սարքավորումներ։
Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝
- անասնաբուծություն՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն,
- բուսաբուծություն ՝ ջերմատնային տնտեսություն,
- սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,
- թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
- սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ,
- ագրովերամշակող արդյունաբերություն,
- ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ:
Ծրագրի շրջանակներում ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին կտրամադրվեն նաև ավտոամբարձիչ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ:
Լիզինգի տրամադրման պայմաններն են՝
- լիզինգի պայմանագիրը կնքվում է մինչև 5 տարի ներառյալ մարման ժամկետով,
- տրամադրվող լիզինգների առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում։ Սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում,
- լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20%-ի չափով կանխավճար,
- յուրաքանչյուր լիզինգառուի կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 1000.0 մլն դրամը, բացառությամբ «սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ» ոլորտի լիզինգառուների, որոնց կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 200.0 մլն դրամը,
- ձկնաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործման ապահովման նպատակով ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 6.0 մլն դրամը սուբսիդավորվում է,
- հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների կողմից ձեռք բերվող սարքավորումների համար անհրաժեշտ 20 տոկոս կանխավճարի 80 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4.0 մլն դրամը սուբսիդավորվում է.
- այն դեպքում, երբ սպանդանոցը, ջերմատունը, սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը կառուցվում և մոնտաժվում է կապալառուի միջոցով՝ ֆինանսական կառույցի, կապալառուի և շահառուի միջև կնքված եռակողմ պայմանագրի հիման վրա, ապա ամբողջական սպանդանոցը, ջերմատունը, սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը (այդ թվում՝ հողամասը, որի վրա կառուցվում է սպանդանոցը, ջերմատունը, սառնարանային կամ գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունը) համալրված անհրաժեշտ սարքավորումներով, կարող է դիտարկվել որպես լիզինգի առարկա,
- լիզինգի հիմնական գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը լիզինգը տրամադրելու պահից հաշվարկվում է առավելագույնը 3 ամիս։ Բացի այդ, լիզինգառուի դիմումով ֆինանսական կառույցների կողմից կարող են սահմանվել լիզինգի հիմնական գումարի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 6 ամիս ժամկետով,
- լիզինգի պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում, լիզինգի առարկան պարտադիր ապահովագրվում է վնասվածքի և կորստյան ռիսկերից՝ ֆինանսական կառույցների հաշվին։
Ովքե՞ր կարող են դիմել
Ծրագրի շահառու կարող են դառնալ սարքավորումների ձեռքբերման համար սույն ծրագրի պայմաններին համապատասխան լիզինգի պայմանագիր կնքած ագրոպարենային ոլորտի տնտեսավարողները (ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր և իրավաբանական անձինք, այդ թվում՝ գյուղատնտեսական կոոպերատիվներ), որոնք բավարարում են ծրագրին մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական (վարկունակության) պահանջներին։
Դիմելու կարգ
- Ընտրել սարքավորման տեսակը, այն արտադրողին կամ մատակարարին,
- դիմել ծրագրի մասնակից ֆինանսական կառույցներից որևէ մեկին,
- ֆինանսական կառույցի պայմանները բավարարելու դեպքում, ծրագրով նախատեսված 20% կանխավճարը վճարելուց հետո, ֆինանսական կառույցը կպատվիրի սարքավորումը և լիզինգով կտրամադրի շահառուին։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ
ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշում
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ (+374) 11 523 411, (+374) 11 597 254, (+374) 11 297 428, (+374) 11 529 231,
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի նախագծման վարչություն՝ (հեռ.՝ (+37411) 530 333), (+37411) 597 184),
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ագրովերամշակման վարչություն՝ (հեռ.՝ (+37411) 230 180, (+37411) 235 471)։
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԷՆ
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06