ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կրթություն

Ստանալ հաշվապահի որակավորում

Հաշվապահի որակավորում ստանալու համար իրականացվում է դիմած անձանց դիմումների քննարկում, որակավորման քննությունների կազմակերպում և որակավորման վկայականների շնորհում։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
33,000 - 43,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 15 աշխատանքային օր

Հաշվապահների որակավորման քննությունների անցկացման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարի կողմից ստեղծվում է հաշվապահների որակավորման հանձնաժողով, որը համագործակցում է ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ։ 

Քննություններն անցկացվում են պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան 2 ամիսը 1 անգամ, եթե ստացվել է առնվազն 1 դիմում:


Ներկայացվող պահանջները

Դիմելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ պահանջներից ոևէ մեկին․

  • ունենալ բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, 
  • ունենալ ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, 
  • դիմում ներկայացնելու օրվա դրությամբ աշխատել հրապարակվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունում՝ որպես գլխավոր հաշվապահ։


Պահանջվող փաստաթղթերը

  • դիմում (դիմումի ձևը ներկայացված է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում),
  • դիպլոմի կամ ատեստատի պատճենը,
  • աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը,
  • 3x4 չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Վճարման կարգը և չափը

Վճարել հնարավոր է հետևյալ եղանակներով՝
  • E-payments համակարգով,

  • վճարային տերմինալով,

  • բանկային փոխանցմամբ․


Նպատակը՝
«հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու համար» 
Վճարման եղանակը՝ անկանխիկ
Վճարման չափը՝ 3,000 ՀՀ դրամ
ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարը՝
900005163234 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը),


Հաշվապահի որակավորում ստանալու քննության վճարները կազմում են 30,000-40,000 ՀՀ դրամ՝ կախված քննական առարկայից։ 


Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումներն ուսումնասիրվում են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվանից սկսած՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Որակավորման հանձնաժողովը մասնակցի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա քննությանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է եզրակացություն և ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարին։  

Ներկայացված եզրակացության հիման վրա նախարարը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցին որակավորում շնորհելու կամ որակավորման տրամադրումը մերժելու մասին հրաման: 

Որակավորված մասնակցին տրվում է որակավորված հաշվապահի վկայական՝ հրամանի ընդունման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հղում օրենսդրությանը

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 487-Ն որոշում 
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր