ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառում

-        Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության  իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Դիմելու տևողությունը
15-30 րոպե
Ծառայության արժեքը
20,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Ծառայության դիմելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։

 

Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
  • կազմել ու ներկայացնել դիմում,

Ներկայացվող պահանջները 

Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձ։ 


Պահանջվող փաստաթղթերը

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառման դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմում,
  • որոշում՝ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին,
  • առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից,
  • պետական տուրքի վճարում անդորրագիր։


Վճարման չափը և կարգը

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական գրանցման համար սահմանված է 10,000-ական ՀՀ դրամ պետական տուրք։

Վճարման չափը և կարգը

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական գրանցման համար սահմանված է 30,000 ՀՀ դրամ պետական տուրք։

 

E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝

Վճարումը բանկային փոխանցմամբ կատարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
  • 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160727 հաշվեհամարին։

Նպատակ՝ «Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման համար»։

  • 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160743 հաշվեհամարին։
Նպատակ՝ «Հիմնարկների (բացառությամբ օտարերկրյա իրավաբանական անձանց հիմնարկների) հաշվառման համար»։
  • 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160719 հաշվեհամարին։
Նպատակ՝ «Առևտրային իրավաբանական անձանց և դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար (բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի տվյալների և առևտրային իրավաբանական անձանց մասնակցի տվյալների փոփոխության)»։

Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։


Տրամադրման ժամկետը և կարգը

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումը և հիմնարկի պետական հաշվառումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր