ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարություն անձը կարող է դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
մինչև 25,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 25 օր

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ՀՀ-ում գտնվող քաղաքացին դիմում ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8), իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: 


Պահանջվող փաստաթղթերը

Անձամբ դիմելու դեպքում՝

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
  • պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր:


Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝

  • դիմում,
  • լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիմողի կողմից տրված պարզ լիազորագիրը,
  • գրավոր հայտարարություն, որում նշվում է դիմողի ամուսնության արգելքների բացակայությունը և սուտ տեղեկություններ տալու պատասխանատվության մասին տեղեկացված լինելը,
  • պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր:


Ամուսնալուծված լինելու կամ ամուսնու մահվան դեպքում
անհրաժեշտ է ներկայացնել նաև տվյալ փաստը հավաստող փաստաթուղթը:

Ուշադրություն
Օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված փաստաթղթերը պետք է ներկայացվեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ: Օտար լեզվով կազմված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ։

Վճարման չափը և կարգը

Տեղեկանքի համար անհրաժեշտ է վճարել 25,000 ՀՀ դրամ պետական տուրք։ ՀՀ-ում վճարումը կատարվում է գրասենյակում տեղադրված տերմինալների միջոցով։ 

Արտասահմանում վճարումն իրականացվում է նախապես՝

  • E-payments համակարգի միջոցով՝ ընտրելով համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը, ուր պետք է դիմել,

  • փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ձեւակերպելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տրամադրման ժամկետը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է 18 աշխատանքային օրվա ընթացքում։ Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններն ստուգելու անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս 7 աշխատանքային օրով:

Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է անձամբ այցելել ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8), իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։


Տեղեկանքը հնարավոր է ստանալ ավելի կարճ ժամկետում՝ 25,000 դրամ պետական տուրքից բացի վճարելով՝

  • 6 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար՝ 12,000 ՀՀ դրամ, 
  • 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար՝ 8,000 ՀՀ դրամ,
  • 8-9 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար՝ 5,000 ՀՀ դրամ:


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության` 2016 թվականի 18 նոյեմբերի N 1215-Ն որոշում
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության` 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր