Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ուսուցում մանկապատանեկան մարզադպրոցներում
Ֆիզիկական զարգացման, առողջ ապրելակերպի նպատակով մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների համար մանկապատանեկան մարզադպրոցներում ուսուցումն իրականացվում է անվճար:
Մարզադպրոցներում անվճար ուսուցում ստանալու համար անհրաժեշտ է երեխայի հետ ներկայանալ մարզադպրոց, հայտնել նախընտրած մարզաձևի մասին և ներկայացնել դիմում:
Մարզադպրոցների ցանկ
Ներկայացվող պահանջները
Մարզադպրոց կարող են ընդունվել ըստ մարզաձևերի նվազագույն տարիքին համապատասխանող, ֆիզիկական արատ և բժշկական հակացուցումներ չունեցող երեխաները:
Պահանջվող փաստաթղթերը
Մարզադպրոցներում անվճար ուսուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- ծնողի դիմում,
- բժշկական տեղեկանք,
- ծննդյան վկայականի պատճեն,
- 3/4 չափի 1 լուսանկար:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2005 թվականի սեպտեմբերի 1-ի N 1428-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43