ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Գրանցել անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխությունը

Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի վերաբերյալ բոլոր տվյալների (բացառությամբ անձնագրային տվյալների) փոփոխությունը կատարվում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա լիազորած անձի կողմից համապատասխան դիմումի և փոփոխությունը հավաստող փաստաթղթի հիման վրա։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Ծառայության արժեքը
1,500 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Ներկայացվող պահանջները

Դիմելու համար անհրաժեշտ է լինել անհատ ձեռնարկատերը կամ վերջինիս կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ։ 


Պահանջվող փաստաթղթերը

  • դիմում,
  • փոփոխությունը հավաստող փաստաթուղթ,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
  • լիազորված անձի կողմից փոփոխությունների մասին դիմում ներկայացնելու դեպքում ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ:

Վճարման չափը և կարգը

Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք 1,500 ՀՀ դրամի չափով։ 


Այն հնարավոր է վճարել՝

Բանկային փոխանցման միջոցով,
Վճարային տերմինալի միջոցով,
E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։


Հաշվեհամար՝
900005160750
Վճարման չափ՝ 1,500 ՀՀ դրամ
Նպատակ՝ Անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխությունների պետական հաշվառման համար


Տրամադրման ժամկետը և կարգը

Անհատ ձեռնարկատիրոջ մասին տեղեկությունների փոփոխության պետական գրանցումը կատարվում է նույն պահին։ 

Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գործակալության կողմից գրանցամատյանում գրառելու պահից:


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր