Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Բիզնես և արդյունաբերություն
Դիմել առևտրային կազմակերպությունների լուծարման մասին անհրաժեշտ փաստաթղթերի կազմման համար՝ նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը
Առևտրային կազմակերպությունների լուծարման պետական գրանցում կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների հավաքագրումն ու փաստաթղթերի կազմումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
30,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր
Պահանջվող փաստաթղթերը
Փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել՝
- դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում),
- պահանջվող անձանց անձնագրերի պատճենները,
- ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում նոտարական կարգով վավերացված անձնագրի թարգմանությունը,
- ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում հիմնադիր փաստաթղթերի (կանոնադրություն, վկայական, քաղվածք) նոտարական կարգով վավերացված թարգմանությունները,
- վճարման անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
- E-Payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։
Հաշվեհամար՝ 900013194049
Վճարման չափ՝ 30.000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում. առևտրային կազմակերպությունների լուծարման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից առևտրային կազմակերպությունների լուծարման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը կատարվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
30,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Այս էջը օգտակա՞ր էր