ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Դիմել միացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման համար՝ նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից միացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում։
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
170,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 աշխատանքային օր

Պահանջվող փաստաթղթերը

Փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել՝ 
 
  • դիմում, որը պետք է ներառի անհրաժեշտ տեղեկություններ միացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման փաստաթղթեր կազմելու համար ծառայության մատուցման ժամկետի և վճարի չափի մասին,
  • վճարման անդորրագիր։


Վճարման չափը և կարգը

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,
  • E-Payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։
 
Հաշվեհամար՝ 900013194049
Նպատակ՝ Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ միացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման համար
 
Վճարման չափ՝ 
170,000 ՀՀ դրամ՝ երկու կազմակերպությունների միացման դեպքում
80,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում
 

Տրամադրման ժամկետը և կարգը

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ միացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմումն իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝
  • երկու կազմակերպությունների միացման դեպքում՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում,
  • յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում՝ ևս 15 աշխատանքային օր:

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-ն որոշում
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր