Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել շրջանառության հարկ վճարող համարվելու համար
Շրջանառության հարկով բիզնես գործունեութուն իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։ Դա իրականացվում է առցանց եղանակով Հարկային ծառայության հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հայտարարություն ներկայացնելով։
Հարկման տեսակի ընտրության համար որոշիչ են նախորդ տարվա ընթացքում ունեցած իրացման շրջանառության չափը, բիզնեսի տնտեսական գործունեության տեսակը և որոշ այլ գործոններ, որոնց մասին նշված է հայտարարության մեջ:
Ովքե՞ր կարող են դիմել
- անհատ ձեռնարկատերերը,
- ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները,
- նոտարները։
Շրջանառության հարկ վճարողներ են համարվում անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացումից հասույթը՝ առանց ԱԱՀ-ի (այսուհետ` իրացման շրջանառություն), չի գերազանցել 58,35 մլն դրամը:
Դրա համար անհրաժեշտ է՝
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո
- գրանցվել (հաշվառման կանգնել) հարկային մարմնի՝ Հաշվետվությունների ներկայացման էլէկտրոնային համակարգում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ մուտք գործել,
- ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղ տեղադրված են հաշվետվությունների ու հայտարարությունների տեսակները,
- այնուհետև ընտրել «Շրջանառության հարկ վճարվող համարվելու վերաբերյալ հայտարարություն» թիվ 201 ձևը,
- լրացնել տվյալները (կազմակերպության կամ անհատի տվյալներ, ՀՎՀՀ և այլ մանրամասներ),
- գրանցել հայտարարությունը։
Հղում օրենսդրությանը՝
- ՀՀ Հարկային օրենսգիրք
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44