Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Երեխային հերթագրել դպրոցում
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Դպրոցում երեխային հերթագրելու համար նախ պետք է ստուգել անձնական տվյալների համապատասխանությունը ըստ հետևյալի․
- այցելել stugum.emis.am մայիսի 8-ից՝ ժամը 9:00-ից սկսած,
- լրացնել անհրաժեշտ դաշտերը՝ անձնական տվյալների համապատասխանությունը ստուգելու համար։
Տվյալները լրացնելիս հնարավոր է օգտվել այս ուղեցույցից։
Տվյալների համապատասխանությունը ստուգելուց հետո անհրաժեշտ է․
-
այցելել hayt.emis.am (դա հնարավոր է անել սկսած հունիսի 1-ից, ժամը 9։00-ից),
-
ընտրել մարզը և համայնքը,
-
սեղմել «Դիտել դպրոցները» կոճակը,
-
բացվող պատուհանում ընտրել համապատասխան դպրոցը՝ սեղմելով «Ավելացնել հայտ» կոճակը,
-
լրացնել երեխայի և ծնողի տվյալները և սեղմել «Հայտագրել» կոճակը։
Ներկայացվող պահանջները
Երեխային դպրոցում հերթագրելու համար կարող են դիմել ՀՀ կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողները, եթե երեխայի 6 տարին լրացել կամ լրանում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Ավելի փոքր տարիքի երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն արգելվում է:
ՈւշադրությունԸնդունելությունը կազմակերպելիս առաջնահերթությունը տրվում է՝
- տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաներին,
- դպրոցից մինչև տուն քայլելով հասանելի տարածքում բնակվող՝ անապահով ընտանիքների, խնամակալության տակ գտնվող, հաշմանդամություն ունեցող երեխային կամ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին (այս դեպքում դիմումը և Միասնական սոցիալական ծառայության կողմից տրամադրած համապատասխան տեղեկանքը պետք է ուղարկել secretariat@escs.am էլ․ հասցեին),
- ՀՀ տարածքում ներքին գործուղմամբ առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին,
- տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաներին։
Ընդունելության կարգը
- Հանրակրթական դպրոցի առաջին դասարան երեխայի ընդունելության ժամանակ նրա գիտելիքների ստուգումը արգելված է։
- Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունելությունը ուսումնական հաստատություն կատարվում է ընդհանուր հիմունքներով:
Տրամադրման ժամկետը և կարգը
Հայտը լրացնելուց հետո երեխայի ընդունելության մասին դիմողը ծանուցվում է էլեկտրոնային նամակի և հեռախոսազանգի միջոցով 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2010 թվականի հոկտեմբերի 25-ի N 132-Ն հրաման
Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am կայքում:
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43