Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրին
Ծրագրի շրջանակներում կազմակերպություններին տրամադրվում է աջակցություն պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման, բորսայում ցուցակման, ինչպես նաև միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և առաջին տարվա սպասարկման ծախսերի փոխհատուցման համար։
Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է էլեկտրոնային նամակ ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության secretariat@mineconomy.am հասցեին՝ կցելով դիմումն ու պահանջվող փաստաթղթերը։
Ծրագրի մասին
Ծրագրի շրջանակներում աջակցություն է տրամադրվում հետևյալ ուղղություններով․
- պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն,
- բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն,
- միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամիսների ծախսերի փոխհատուցում:
Ներկայացվող պահանջները
Ծրագրի շրջանակներում աջակցություն ստանալու համար պետք է համապատասխանել հետևյալ պահանջներին.
- ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը պետք է ՀՀ-ում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակած լինի իր կողմից թողարկված պարտատոմսերը՝ առնվազն 36 ամիս շրջանառության ժամկետով,
- ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը պետք է ՀՀ-ում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակած լինի իր կողմից թողարկված բաժնետոմսերը, եթե բաժնետոմսերի տվյալ թողարկումը տեղաբաշխվել է հրապարակային առաջարկի միջոցով,
- ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը պետք է «Ֆիթչ», «Մուդիզ», «Ստանդարտ ընդ Փուրզ» կամ «Սքոփ Ռեյթինգզ» միջազգային վարկանիշային գործակալություններից որևէ մեկից ստացած լինի ոչ պակաս, քան պետության սուվերեն վարկանիշից 2 նիշ ցածր միջազգային վարկանիշ։
Պահանջվող փաստաթղթերը
Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- հայտատուի անվանումը,
- հայտատուի գործունեության հասցեն,
- հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը,
- հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը,
- հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը,
- թողարկված բաժնետոմսերի տեսակը և դասը,
- թողարկված բաժնետոմսերի տարբերակիչ ծածկագիրը,
- թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխված ծավալը,
- թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխված քանակը,
- թողարկված բաժնետոմսերի անվանական արժեքը,
- բաժնետոմսերի թողարկման ամսաթիվը,
- բաժնետոմսերի տեղաբաշխման սկիզբը,
- բաժնետոմսերի տեղաբաշխման ավարտը,
- ֆոնդային բորսայի անվանումը,
- ֆոնդային բորսայի ցուցակը կամ հարթակը, որտեղ բաժնետոմսը ցուցակված է,
- ցուցակման ամսաթիվը,
- ֆոնդային բորսայի կողմից բաժնետոմսին շնորհված հապավումը,
բաժնետոմսերի շուկա ստեղծողը (ստեղծողները), - հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը,
- փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Աջակցությունը տրամադրվում է անհրաժեշտ փաստաթղթերն ուսումնասիրելուց և դիմումը հաստատելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Ուշադրություն
Փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում դիմող կազմակերպությանը հնարավորություն է տրվում վերանայել դրանք և կրկին դիմել։ Երրորդ անգամ դիմելու հնարավորություն չի տրվում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հուլիսի 6-ի N 1125-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06
Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06