ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Դիմել թռիչքային անձնակազմի անդամների վկայականների տրամադրման, երկարաձգման և դադարեցման համար

Ավիացիոն մասնագետի վկայականը փաստաթուղթ է, որը իրավունք է տալիս վկայական կրողին դրա մեջ նշված որակավորման նիշերին համապատասխան իրականացնել մասնագիտական գործառույթներ: Ավիացիոն մասնագետի մոտ վկայականի առկայությունը պարտադիր է մասնագիտական գործառույթն իրականացնելիս:

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
մինչև 24,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 15 օր

Դիմելու համար անհրաժեշտ է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում լրացնել հայտ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։

Պահանջվող փաստաթղթերը

Թռիչքային անձնակազմի անդամների վկայականների տրամադրման, երկարաձգման և դադարեցման համար անհրաժեշտ է ներկայցնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմողի անձնագրի պատճենը,
  • համապատասխան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող ուսումնական հաստատության կողմից տրված ավարտական փաստաթղթի պատճենը՝ վկայականը առաջին անգամ ստանալու դեպքում,
  • համապատասխան վերապատրաստումը, որակավորումը և գործնական ուսուցումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
  • թռիչքային գրքույկը (օդաչուներ),
  • համապատասխան դասի բժշկական սերտիֆիկատ:

Տրամադրման ժամկետը և կարգը

Վկայականը տրամադրվում է հայտը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո 15 օրվա ընթացքում։ Վկայականը տրամադրվում է 5 տարի ժամկետով:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2015 թվականի հունիսի 4-ի N 128-Ն որոշում։

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր