ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստուգել ավտոմեքենայի տեխնիկական զննության ժամկետը և գտնել զննության կայան

Ավտոմեքենան պետք է որոշակի պարբերականությամբ տեխնիկական զննություն անցնի։ Այդ պարբերականությունը կախված է ավտոմեքենայի տեսակից և թողարկման տարեթվից։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ավտոմեքենայի տեխնիկական զննության ժամկետը ստուգելու համար անհրաժեշտ է․

  • այցելել inspect.am,

  • լրացնել ավտոմեքենայի հաշվառման համարանիշը և հաշվառման վկայագրի համարը,

  • սեղմել «Որոնել» կոճակը։


Էջի ներքևում կհայտնվի պատուհան, որտեղ նշված կլինի ավտոմեքենայի տեխնիկական զննության ժամկետի ավարտը։

Իսկ վճարումներ բաժնում սեղմելով «i» կոճակի վրա՝ հնարավոր է տեսնել այն հարկերն ու վճարները, որոնք անհրաժեշտ է վճարել հերթական տեխզննման ժամանակ կամ նախքան տեխզննումը։

Էջի վերևի աջ անկյունում հնարավոր է գտնել նաև տեղեկություններ ՀՀ-ում գործող տեխնիկական զննության կայանների վերաբերյալ։ Կայանների գտնվելու վայրերը կարելի է փնտրել նաև այստեղ

Հարթակը թույլ է տալիս նաև կատարել անհրաժեշտ վճարումները՝ ուղղորդելով onepay.am կայք։ 


Տեխնիկական զննության համար վճարելու նպատակով կայքում անհրաժեշտ է՝ 

  • ընտրել «Տեխզննում» դաշտը,

  • լրացնել ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի համարը,

  • ընտրել տեխզննման կայանը,

  • սեղմել «Վճարել» կոճակը։


Գույքահարկը վճարելու նպատակով կայքում անհրաժեշտ է՝ 

  • ընտրել «Գույքահարկ» դաշտը,

  • լրացնել անհրաժեշտ տվյալները,

  • կատարել վճարում։

 

Ծառայությունը մատուցող՝
Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության միասնական շտեմարան
Այս էջը օգտակա՞ր էր