Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Բիզնես և արդյունաբերություն
Դիմել առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմման համար
Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
30,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 4 աշխատանքային օր
Պահանջվող փաստաթղթերը
Փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել՝
- դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում),
- պահանջվող անձանց անձնագրերի պատճենները,
- ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում նոտարական կարգով վավերացված անձնագրի թարգմանությունը,
- ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի դեպքում հիմնադիր փաստաթղթերի (կանոնադրություն, վկայական, քաղվածք) նոտարական կարգով վավերացված թարգմանությունները,
- վճարման անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
Հաշվեհամար՝ 900013194049
Վճարման չափ՝ 30.000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության պետական գրանցման համար փաստաթղթերի կազմում
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխության պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմումը կատարվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
30,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 4 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Այս էջը օգտակա՞ր էր