Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ Հայաստան մուտք գործելու վիզա կամ E-VISA
ՀՀ մուտքի վիզան օտարերկրացուն հնարավորություն է տալիս վիզայի վավերականության ժամկետներում մուտք գործել Հայաստան, գտնվել ՀՀ տարածքում և դուրս գալ այնտեղից՝ փաստաթղթում նշված պայմաններով և նպատակներով։
ՀՀ մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։ Եթե տվյալ երկրում առկա չէ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն, ապա հնարավոր է դիմել այլ երկրում գործող ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Որոշ երկրների քաղաքացիներ կարող են նաև դիմել առցանց և ստանալ էլեկտրոնային վիզա (E-VISA)։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։
Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
- էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
- բացվող պատուհանում ընտրել «Քաղաքացիության շնորհում կամ դադարեցում» տարբերակը,
- ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
- բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։
Նախքան ՀՀ ժամանելն անհրաժեշտ է տեղեկանալ, թե որ երկրների քաղաքացիներից է պահանջվում ՀՀ մուտքի վիզա։ Վիզայի պահանջի առկայությունը կարելի է ստուգել՝ այցելելով ՀՀ արտաքին գործերի նախարարության կայք (յուրաքանչյուր երկիր ընտրելիս անհրաժեշտ է թարմացնել էջը)։
Որոշ երկրների քաղաքացիներ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն հրավերի առկայության դեպքում։ Այդ պետությունների քաղաքացիները կարող են վիզայի համար դիմել միայն արտասահմանում գտնվող ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ։
Այն երկրների քաղաքացիները, որոնցից հրավեր չի պահանջվում, և ովքեր ունեն E-VISA ստանալու հնարավորություն, կարող են նաև մուտքի վիզա ստանալ ՀՀ սահմանին։
Պահանջվող փաստաթղթերը
ՀՀ մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝
- անձնագիր,
- դիմում-հարցաթերթիկ,
- 35x45 մմ չափսի մեկ գունավոր լուսանկար,
- անչափահասի դեպքում՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը,
- լիազորված անձի դեպքում՝ լիազորագիրը և լիազորված անձի անձնագիրը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը (մինչև 18 տարեկան անձանց դեպքում պետական տուրք չի գանձվում)։
Վիզան երկարաձգելու դեպքում վերոնշյալ փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
- երկարաձգման ենթակա ՀՀ մուտքի վիզան։
Վիզայի ժամկետները, վճարման չափը և կարգը
ՀՀ մուտքի վիզա հնարավոր է ստանալ տարբեր ժամկետներով․ յուրաքանչյուր ժամկետի դեպքում վճարման չափը տարբեր է։
Վիզայի ժամկետներն ու վճարման չափերը հետևյալն են՝
- մինչև 21 օրվա վիզա՝ 3,000 դրամ,
- մինչև 120 օրվա վիզա՝ 15,000 դրամ,
- մինչև 60 օր գտնվելու իրավունքով և մինչև 6 ամիս վավերականության ժամկետով բազմակի մուտքի վիզա՝ 20,000 դրամ,
- մինչև 120 օր գտնվելու իրավունքով և մինչև 1 տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի վիզա՝ 40,000 դրամ։
Վճարումը կատարվում է առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը
Մուտքի վիզան տրամադրվում է առավելագույնը 15 օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11