Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աշխատանքի թույլտվություն օտարերկրացի աշխատողի համար
Հայաստանի Հանրապետության գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու՝ Զբաղվածության պետական գործակալության կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա։
Օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով գործատուն պահանջվող փաստաթղթերը ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել
Օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է բավարարել մի շարք պահանջների․
- Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի վերլուծության հիման վրա տվյալ աշխատանքը պետք է լինի թույլատրելի,
- տվյալ աշխատանքը կատարելու համար Հայաստանի Հանրապետության օրենքներով չպահանջվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- գործատուն, որի մոտ պետք է աշխատի տվյալ օտարերկրացի քաղաքացին, նախկինում խախտտած չլինի օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու պահանջները,
- օտարերկրացուն աշխատանք առաջարկելը չի պարունակում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը սպառնացող ռիսկեր,
- գործատուն ունիհամապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա:
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում` օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն տրամադրելու մասին,
- օտարերկրացու անձնագրի էլեկտրոնային սքանավորված տարբերակը, ընդ որում` անձնագրի վավերականության ժամկետն առնվազն 6 ամսով պետք է գերազանցի աշխատանքի թույլտվության ժամկետը,
- օտարերկրացու ստացած մասնագիտական կրթության, որակավորման մասին փաստաթղթերը` հյուպատոսական վավերացմամբ կամ ապոստիլով (հատուկ դրոշմակնիք) հաստատված կամ oտարերկրյա պետություններում ստացած գիտական աստիճանի վկայագիրը` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից համապատասխանեցված Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին,
- օտարերկրացու 3x4 չափի մեկ գունավոր լուսանկար,
- պետական տուրքի վճարման անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
Աշխատանքի թույլտվության տարմադրման համար 25,000 ՀՀ դրամ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել հետևյալ եղանակներից մեկով՝
-
բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005001129։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության ձեռքբերում» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության՝ 2020 թվականի N 670-Լ որոշում։
Որոշումը հնարավոր է տեսնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83