Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ գիտական միջոցառումների անցկացման ֆինանսական աջակցություն
Ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական կազմակերպություններին և բուհերին՝ գիտական միջոցառումների կազմակերպման և երիտասարդ գիտնականների դպրոցի ֆինանսավորման նպատակով։
Գիտական միջոցառման կազմակերպման կամ երիտասարդ գիտնականների դպրոցի աջակցություն ստանալու համար կազմակերպությունը պետք է դիմի ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22)։
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակն է աջակցել գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններին և բուհերին՝ միջոցառումների հետևյալ տեսակները կազմակերպելու և անցկացնելու համար․
- գիտաժողով,
- գիտական կոնֆերանս,
- սիմպոզիում,
- սեմինար,
- երիտասարդ գիտնականների դպրոց։
Ներկայացվող պահանջները
Գիտական միջոցառման կազմակերպման կամ երիտասարդ գիտնականների դպրոցի աջակցություն ստանալու համար դիմումը անհրաժեշտ է ներկայացնելով նախատեսվող միջոցառումից առնվազն 3 ամիս առաջ։
Պահանջվող փաստաթղթերը
Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- դիմում,
- գիտական միջոցառման/երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտ,
- միջոցառման վերաբերյալ հայտարարության տեքստ, որտեղ նշվում են միջոցառման անցկացման վայրը, ժամկետները, ծրագիրը, կազմակերպչական կոմիտեի կազմը, նյութերի հրապարակման ձևը, միջոցառման կայքի հղումը և այլն։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Աջակցություն ստանալու մասին հայտը ուսումնասիրվում է Կոմիտեում ստեղծված հանձնաժողովի կողմից, որը տալիս է դրական կամ բացասական եզրակացություն։
- Միջոցառումը անցկացնելուց առնվազն 15 օր առաջ Կոմիտեի և կազմակերպության միջև կնքվում է ֆինանսական աջակցության տրամադրման պայմանագիր:
- Միջոցառումն անցկացնելուց առնվազն 10 օր առաջ, Կազմակերպությունը ներկայացնում է
միջոցառման վերաբերյալ հայտարարության տեքստ, որտեղ նշվում է միջոցառման
անցկացման վայրը, ժամկետները, ծրագիրը, կազմակերպչական կոմիտեի կազմը,
նյութերի հրապարակման ձևը, միջոցառման կայքին հղումը և այլն:
Ուշադրություն
Միջոցառման ավարտից հետո՝ 15 օրվա ընթացքում կոմիտե է ներկայացվում միջոցառման անցկացման հաշվետվությունը։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 15-ի N 204-Ա/2 հրաման
Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43