ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց համար խելամիտ հարմարեցումներ

Ծրագրի նպատակն է աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումներ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Խելամիտ հարմարեցումներ ստանալու համար անհրաժեշտ է դիմել այն ուսումնական հաստատություն կամ աշխատանքային գրասենյակ, որտեղ սովորում կամ աշխատում է հաշմանդամություն ունեցող անձը։
 

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է աշխատավայրում և ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումներ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Սահմանված է խելամիտ հարմարեցումների 4 տեսակ․

  • ոչ տեխնոլոգիական,
  • ցածր տեխնոլոգիական,
  • բարձր տեխնոլոգիական,
  • աջակցության։

 

  • Ոչ տեխնոլոգիական հարմարեցումները ծախս չեն պահանջում (օրինակ՝ աշխատանքային ժամերի կամ ընդմիջումների փոփոխություն)։
  • Ցածր տեխնոլոգիական հարմարեցումները պարզ են և հեշտ կիրառելի (օրինակ՝ հարմարեցված դռան բռնակներ, խոշորացույցներ)։
  • Բարձր տեխնոլոգիական հարմարեցումները պահանջում են հատուկ սարքավորումներ և ծրագրեր։
  • Աջակցությունը իրենից ենթադրում է ուղեկցողների, թարգմանիչների՝ ժեստերի լեզվի կամ շուրթերով խոսքի, գրառողներ օգնություն։

Ներկայացվող պահանջները

Խելամիտ հարմարեցումներ կարող է ստանալ յուրաքանչյուր անձ, ով՝

  • ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում, որը ծառայությունների անհատական ծրագրի համաձայն` սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը,
  • կարող է խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարագայում բավարար չափով կատարել գործողությունները, որոնք պարտավոր է կատարել կամ ակնկալվում է, որ կկատարի աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում։


Պահանջվող փաստաթղթերը

Դիմելու համար անձը գործատուին կամ ուսումնական հաստատության ղեկավարին ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • ֆունկցիոնալության գնահատման (բժշկասոցիալական փորձաքննական) որոշման պատճեն (հաշմանդամության կարգավիճակ ունենալու դեպքում),
  • ծառայությունների (վերականգնողական) անհատական ծրագիր (հաշմանդամության կարգավիճակ ունենալու դեպքում),
  • բժշկական և այլ փաստաթղթեր՝ անհրաժեշտության դեպքում։  

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Խելամիտ հարմարեցումները տրամադրվում են դիմումը ներկայացնելուց և որոշումը կայացնելուց հետո խելամիտ ժամկետներում։ 
  • Խելամիտ հարմարեցումների դիմումը հնարավոր է մերժվի ուսումնական հաստատության կամ աշխատավայրի կողմից։ Այս դեպքում հաշմանդամություն ունեցող անձը և հարմարեցումներն ապահովելու պարտավորությունը կրող կողմը կարող են կազմակերպել ինտերակտիվ երկխոսություն՝ հնարավոր մերժման կամ հարմարեցումների տրամադրման վերաբերյալ հարցերի քննարկման համար։
  • Այն դեպքում, երբ անձն ու հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձն ինտերակտիվ երկխոսության արդյունքում չեն հանգում համաձայնության, հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը ինտերակտիվ երկխոսության ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում մերժելու հարմարեցումների ապահովումը։
  • Որոշմամբ խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը պարտավոր է հիմնավորել մերժումը՝ ներառյալ անհարկի բեռի առկայությունը։ Անհարկի բեռ է համարվում այն ծախսը, որը գերազանցում է տվյալ աշխատավայրի կամ ուսումնական հաստատության ընդհանուր ծախսերի 5%-ը։

Հղում օրենսդրությանը

  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1265-Ն որոշում 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր