Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ՀՀ մարզերում շինարարության թույլտվություն
Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որի միջոցով կառուցապատողը կառուցապատման նպատակով տրամադրված հողամասում կամ գոյություն ունեցող շենքերում և շինություններում շինարարական գործունեություն իրականացնելու կամ ոչ հիմնական շինություն տեղադրելու իրավունք է ձեռք բերում։
Ընդ որում՝ նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և շինարարության թույլտվության տրամադրումը կատարվում է ﬕաժամանակ՝ կառուցապատողի կողմից ներկայացված ﬔկ դիմումի հիման վրա:
Շինարարության թույլտվությունը ստանալու համար պետք է դիմել համապատասխան համայնքի համայնքապետարան։
Ներկայացվող պահանջները
Շինարարության թույլտվություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է ունենալ պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը։
Պահանջվող փաստաթղթերը
Շինարարության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում շինարարության թույլտվության համար (ձևաթուղթը տրաադրվում է տեղում),
-
դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման քաղվածքը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ համապատասխան լիազորագիրը,
- կառուցապատողի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը (2 օրինակից),
-
անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործողի՝ անշարժ գույքը փոփոխելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը,
- փորձաքննության դրական եզրակացությունը, իսկ սահմանված դեպքերում՝ նախագծային փաստաթղթերը մշակող կապալառուի գրավոր երաշխավորագիրը,
- պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Վճարման չափը և կարգը
Շինարարության թույլտվության համար նախատեսված տուրքի չափը սահմանում է տեղական ինքնակառավարման մարմնի ավագանին:
Տրամադրման կարգը և ժամկետը
- Շինարարության թույլտվությունը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո մինչև 15 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ շինության ռիսկայնության 1-ից 4-րդ աստիճանի, որը սահմանում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։
- Թույլտվությունը պատրաստ լինելու մասին ներկայացված հեռախոսահամարի միջոցով ծանուցվելուց հետո անհրաժեշտ է այն ստանալու համար մոտենալ համայնքապետարան՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անհրաժեշտության դեպքում՝ նաև լիազորագիր)։
Ուշադրություն
Կառուցապատողը պարտավոր է շինարարության թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել համայնքապետարանին (տեղական ինքնակառավարման մարմնին):
Հղում օրենսդրությանը
-
«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
-
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։