ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Ներկայացնել ՀՀ մարզերում շինարարական աշխատանքները սկսելու մասին տեղեկանք

Շինարարության թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ կառուցապատողը պարտավոր է այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել համայնքապետարանին։ 


Տեղականքը չներկայացնելու դեպքում կառուցապատման օբյեկտի համար տրված շինարարության թույլտվությունը ժամանակավորապես կարող է կասեցվել։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Ֆիզիկական և իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 5 աշխատանքային օր

Շինարարական թույլտվության հիման վրա սկսված աշխատանքների մասին տեղեկացնելու համար պետք է դիմել տվյալ համայնքի համայնքապետարան։

Ներկայացվող պահանջները

Շինարարական աշխատանքների սկսելու մասին տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ․

Պահանջվող փաստաթղթերը

  • լրացված տեղեկանքը (տեղեկանքի ձևը տրամադրվում է համայնքապետարանի կողմից),
  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
  • կառուցապատողի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը,
  • փորձաքննության դրական եզրակացությունը, իսկ սահմանված դեպքերում՝ նախագծային փաստաթղթերը մշակող կապալառուի գրավոր երաշխավորագիրը։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Տեղեկանքը ներկայացնելուց հետո մինչև 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ընդունվում է ի գիտություն համայնքապետարանի կողմից։
  • Եթե հաստատված ընթացակարգով սահմանված ժամկետներում չի ներկայացվում տեղեկանքը, ապա դա հիմք է՝ տրված շինարարության թույլտվության գործողությունը համայնքապետարանի կողմից ժամանակավորապես կասեցնելու համար:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Այս էջը օգտակա՞ր էր