ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների վերամշակման ելքի նորմերի սահմանման գործընթացի կարգավորում

Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների վերամշակման ելքի նորմերը լիազոր մարմնի հետ համաձայնեցում: Թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների, թանկարժեք քարերի վերամշակման արտադրանքի ելքի նորմերի համաձայնեցման արդյունքում Լիազոր մարմնի կողմից հաստատվում են սահմանված ձևերը՝ NN 2 և 4 , կամ NN 1 և 6 և տրամադրվում հայտատուին
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման ժամանակ թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների վերամշակման ելքի նորմերի որոշում
Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հայտատու) կողմից վերամշակում մաքսային տարածքում, վերամշակում ներքին սպառման համար և վերամշակում մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով ձևակերպված` թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների վերամշակման արտադրանքի ելքի նորմերը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու նպատակով լիազոր մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում, որտեղ նշվում է հայտատուի անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
2) պայմանագիր և (կամ) հաշիվ ապրանքագրի պատճենները.
3)  արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի նկարագիրը ներկայացվում է արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական քարտեզի (սխեմայի) տեսքով՝ N 1 ձևին համապատասխան
4) սեփական արտադրությունում արտադրական բազայի և արտադրվող արտադրանքի ծավալի առկայության մասին տեղեկատվությունը` համաձայն  սահմանված N 3 ձևի
 5) ներմուծվող (արտահանվող) վերամշակվող արտադրանքի անվանացանկը` համաձայն սահմանված N 2 ձևի և N 4 ձևի՝ երեք օրինակից: / Ձևերը՝  Հավելված N 8 ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշման/
Մաքսային նպատակներով բնական ալմաստների և ադամանդների վերամշակման արտադրանքի ելքի նորմերի որոշում
 
 Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հայտատու) կողմից վերամշակում մաքսային տարածքում, վերամշակում ներքին սպառման համար և վերամշակում մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով ձևակերպված`
բնական ալմաստների և ադամանդների վերամշակման արտադրանքի ելքի նորմերը լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու նպատակով լիազոր մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում, որտեղ նշվում է հայտատուի անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.
2) արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման լիցենզիայի պատճենը, եթե ներմուծումը կամ արտահանումն իրականացվում է նշված ծածկագրերով.
3) վերամշակման և (կամ) առուվաճառքի պայմանագրի պատճենները.
4) հայտատուի արտադրությունում բնական ալմաստների մշակման վիճակագրական տվյալները` նախորդ օրացուցային տարվա կտրվածքով.
5) հայտատուի արտադրությունում վերամշակման արտադրանքի ելքի նորմերը.
6)ադամանդների քաշի նվազագույն և առավելագույն արժեքի մեծությունը (կարատով) և թափոնների քանակությունը (կարատով) նշվում են ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների վերամշակվող արտադրանքի ցանկում` համաձայն N 1 ձևի:
7) պայմանագրով նախատեսված ըստ քաշաչափային խմբերի ադամանդների պատրաստման կանխատեսման հաշվարկը` համաձայն  կարգի N 2 ձևի.
8) պայմանագրով նախատեսված վերամշակման արտադրանքի ելքի նորմերի հաշվարկը՝ համաձայն կարգի N 3 ձևի.
9) պայմանագրով նախատեսված բնական ալմաստների օգտագործման վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն  կարգի N 4 ձևի.
10) բնական ալմաստների վերատեսակավորման դեպքում ներկայացվում է լրացուցիչ տեղեկանք՝ համաձայն կարգի N 5 ձևի.

11) վերամշակման նպատակով ներմուծվող (արտահանվող) բնական ալմաստների ցանկը՝ համաձայն կարգի N 6 ձևի (երեք օրինակից): / Ձևերը՝ Հավելված N 9 ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 5-ի N 1331-Ն որոշման/

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Եթե հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, ապա հայտատուին առաջարկվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում վերացնել փաստաթղթերում առկա թերությունները:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր