Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ զինհաշմանդամներին և զոհված զինծառայողների ընտանիքներին միանվագ հատուցում
Ծրագիրն օժանդակում է զինծառայողներին և նրանց ընտանիքներին տարբեր իրավիճակներում: Այն տրամադրում է դրամական աջակցություն զինծառայության ընթացքում վնասվածք ստացած կամ հիվանդացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին: Բացի այդ՝ ծրագիրը հատուցում է զոհված զինծառայողների հուղարկավորության ծախսերը՝ ներառյալ գերեզմանի բարեկարգումը, տապանաքարի պատրաստումն ու տեղադրումը:
Միանվագ հատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։
Ներկայացվող պահանջները
Միանվագ հատուցում ստանալու համար կարող են դիմել՝
- զինհաշմանդամները,
- զոհված, անհայտ կորած և դատական կարգով մահացած ճանաչված զինծառայողների ծնողները, ամուսինը և զավակները:
Պահանջվող փաստաթղթերը
Զինհաշմանդամները դիմումին կից պետք է ներկայացնեն՝
- բժշկասոցիալական փորձաքննության տեղեկանքը,
- ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի եզրակացությունը,
- զինհաշմանդամի անձնագիրը կամ նույնականացման քարտը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
- զինհաշմանդամի բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանքը։
Զոհված (մահացած), անհայտ կորած և դատական կարգով մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամները դիմումին կից պետք է ներկայացնեն զինծառայողի՝
- մահվան վկայականը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը,
- ծննդյան վկայականը,
- ամուսնության վկայականը,
- ծնողների ամուսնության վկայականը,
- երեխաների ծննդյան վկայականները,
- ծնողների, կնոջ (ամուսնու), չափահաս զավակների անձնագրերը կամ նույնականացման քարտերը), հանրային ծառայությունների համարանիշները,
- ընտանիքի մահացած անդամների մահվան վկայականները,
- բնակության հաշվառման վայրի վերաբերյալ տեղեկանքը,
- հուղարկավորման վայրից տեղեկանքը,
- այլ փաստաթղթեր (ամուսնալուծության վկայական, հայրության ճանաչման վկայական, պահեստազորից զորակոչելու վերաբերյալ Զինկոմիսարիատի տեղեկանք և այլն):
Տրամադրման ժամկետը և կարգը
Փոխհատուցումը տրամադրվում է դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի N 916-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30
9:00 - 18:00
(+374) 010 29-44-30