ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ստանալ օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության վավերացման սերտիֆիկատ

ՀՀ-ում գրանցված օդանավերը սպասարկվում և սերտիֆիկացվում են՝ համաձայն ԵԱՍԱ-ի ՓԱՐՏ-145 պահանջների։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր

Օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության վավերացման սերտիֆիկատ ստանալու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել Քաղավիացիայի կոմիտե՝ տրամադրելով պահանջվող փաստաթղթերը։

Պահանջվող փաստաթղթերը

Օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպության վավերացման սերտիֆիկատ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • հայտ՝ առաջին անգամ սերտիֆիկացվելու, ինչպես նաև հետագա
    փոփոխությունների դեպքում,
  • տեխնիկական սպասարկման կազմակերպության ձեռնարկ (MOE), 
  • գրություն՝ (ձև), որում նշված կլինեն դիմողի անունը, ազգանունը, պաշտոնը, որակավորումը, աշխատանքային փորձը,
  • տեղեկատվություն Փարթ-66 պահանջների համաձայն սերտիֆիկացում չանցած
    անձնակազմի մասին, 
  • տեխնիկական սպասարկման կազմակերպության ներքին աուդիտի արդյունքները։

Տրամադրման ժամկետը և կարգը

Հավաստագիրը տրամադրվում է փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե փաստաթղթերում կան թերություններ, որոնք առնչվում են որակյալ և
անվտանգ տեխնիական սպասարկման հարցերին, ապա այդպիսի փաստաթղթերը
կամ ձեռնարկները վերադարձվում են թերությունները վերացնելու նպատակով: Հավաստագիրը մինչև 24 ամիս գործողության ժամկետով:

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2006 թվականի ապրիլի 27-ի N 61-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր