ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Անշարժ գույք

Ստանալ կոմունալ վճարումների աջակցություն սահմանամերձ համայնքներում

Այս ծրագրի շրջանակում յուրաքանչյուր տարի ՀՀ պետական բյուջեից գումար է հատկացվում սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին, որը կարող է ուղղվել բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցմանը և անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցմանը։ 

Աջակցությունը ստանալու համար դիմում ներկայացնելու կարիք չկա. շահառուների ցուցակներն ուղարկվում են համապատասխան կազմակերպությունների կողմից։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Էլեկտրաէներգիայի, բնական գազի, ոռոգման ջրի և անշարժ գույքի հարկի փոխհատուցումների համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ բնակիչ-բաժանորդների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակները տրամադրվում են համապատասխան կազմակերպությունների («ՀԷՑ» ՓԲԸ, «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ, ջրօգտագործող ընկերություններ և համայնքապետարաններ) կողմից։

Ծրագրի մասին

Աջակցությունը տրամադրվում է հետևյալ ցանկով սահմանված բնակավայրերի բնակիչներին։

Ներկայացվող պահանջները

Ծրագրի շահառու լինելու համար անհրաժեշտ է լինել սահմանված ցանկում ընդգրկված սահմանամերձ բնակավայրերի բնակիչ։ 

Աջակցության չափը

Էլեկտրաէներգիա

Բնակիչները վճարում են 50%՝ տարեկան մինչև 1,440 կՎտ/ժ սպառման համար:

Բնական գազ

Բնակիչները վճարում են 50%՝ տարեկան մինչև 360 խորանարդ մետր սպառման համար:

Այն բնակիչները, ովքեր գազ չեն սպառում և էլեկտրաէներգիա են օգտագործում, ամսական ստանում են 15 խորանարդ մետր գազին համարժեք գումար (տարեկան մինչև 180 խորանարդ մետր):

Ոռոգման ջուր

Սահմանամերձ բնակավայրերում ջրի սպառման համար բնակիչներին տրվում է 50% փոխհատուցում:

Անշարժ գույքի հարկ

Սահմանամերձ համայնքներում գտնվող, պատերազմի պատճառով չօգտագործվող կամ գնդակոծված հողերի հարկը վճարում է կառավարությունը:


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշում
  • ՀՀ Կառավարության՝ 2021 թվականի 12 փետրվարի N 184-Ն որոշում
  • ՀՀ Կառավարության՝ 2022 թվականի 14 հուլիսի N 1064-Ն որոշում

Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
 
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր