Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել կենսաթոշակի վերահաշվարկման
Աշխատանքային կենսաթոշակի չափը ենթակա է վերահաշվարկման։ Դրա համար անհրաժեշտ է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն առցանց դիմում ներկայացնել։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Կենսաթոշակի վերահաշվարկի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
-
գրանցվել կայքում՝ լրացնելով պահանջվող տվյալները,
-
այցելել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժին,
-
ընտրել «Մուտքագրել վերահաշվարկի դիմում» ենթաբաժինը,
-
լրացնել դիմումատուի տվյալները,
-
սեղմել «Ստեղծել» կոճակը։
Աշխատանքային կենսաթոշակը ենթակա է վերահաշվարկման, եթե
- օրենքով փոփոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի 1 տարվա արժեքը։ Այս դեպքում վերահաշվարկի դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ համակարգը ինքնաշխատ եղանակով կատարում է վերահաշվարկը տվյալ ամսվա 1-ից,
- կենսաթոշակ նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներկայացնում է նախորդ տարվա աշխատած ժամանակահատվածը աշխատանքային ստաժում ներառելու դիմում։ Կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է դիմումը ներկայացնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից,
- կենսաթոշակի գործում հայտնաբերվել է կեղծ փաստաթուղթ, որի արդյունքում նվազում է կենսաթոշակի չափը,
- կենսաթոշակի գործում հայտնաբերվել է փաստաթուղթ, որը հաշվի առնելու դեպքում ավելանում է կենսաթոշակի չափը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը ուղարկելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն SMS հաղորդագրության միջոցով կծանուցվի դիմումի հաստատման կամ մերժման մասին։
Հղում օրենսդրությանը
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83