ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում

Համաձայն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով պահանջվում է ծանուցում և դրա հիման վրա ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառում:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
10,000-1,000,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
5 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման համար անհրաժեշտ է Նախարարություն ներկայացնել ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման ծանուցում և դրան կից փաստաթղթեր: 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

1. Ծանուցում (համաձայն ՀՀ կառավարության 30.06.2016թ. 673-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 1 հավելվածի համապատասխանաբար Ձև 1 և Ձև 2):
2. Պետական տուրքի վճարման անդորրագիր:

Վճարման չափը՝

Վճարման եղանակը՝ անկանխիկ
Նպատակ դաշտում նշելով՝ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման համար։
Վճարման չափը՝
Տարեկան պետական տուրքի չափերը.
Ծանուցման ենթակա գործունեության իրականացում  
1. Հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր 
2. Անասնաբուժասանիտարական փորձաքննություն
3. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող մինչև 9 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրություն
4. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2208 ծածկագրին դասվող` միայն պտուղներից և հատապտուղներից (բացառությամբ խաղողի) թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրություն
5. Գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրություն 
6. Գարեջրի արտադրություն
7. Առևտրի իրականացման վայրի կազմակերպում
                                                                      
ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը՝
1. - 50.000 ՀՀ դրամ 1. 900005169025
1.1. - 10.000 ՀՀ դրամ 1.1. 900005165643
2. - 50.000 ՀՀ դրամ2. 900005162822
2.2. - 10.000 ՀՀ դրամ 2.2. 900005162822
3. - 1.000.000 ՀՀ դրամ 3. 900005166427
3.1. - 1.000.000 ՀՀ դրամ 3.1. 900005166328
4. - 50.000 ՀՀ դրամ 4. 90005166484
4.1. - 50.000 ՀՀ դրամ 4.1. 90005166385
5. - 25.000 ՀՀ դրամ 5. 90005166435
5.1. - 25.000 ՀՀ դրամ 5.1. 90005166336
6. - 500.000 ՀՀ դրամ 6. 90005166468
6.1. - 500.000 ՀՀ դրամ 6.1. 90005166369
7. - 1.000.000 ՀՀ դրամ 7. 90005167326
7.1. - 500.000 ՀՀ դրամ 7.1. 90005167334
7.2. - 300.000 ՀՀ դրամ 7.2. 90005167342:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր